Թալիբների ճնշման ներքո Տաջիկստանի տարածք են նահանջել ավելի քան 1000 աֆղան զինվորականներ

Լուրեր

31.07.2026 | 12:10
Նարեկ Կարապետյանի տանը խուզարկություն է// «Մուլտի Վելնես»-ը վերաբացվել է հեռացված ցուցանակով․ ԼՈՒՐԵՐ
31.07.2026 | 11:59
Մարոկկոյից հազարավոր միգրանտներ խախտել են սահմանն ու ներխուժել Իսպանիա․ Մադրիդը զորքեր է տեղակայում Սեուտայում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 11:50
Հեռացվել է «Մուլտի Վելնես» անվանումը, քաղաքապետարանի դրոշն է բարձրացվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 11:45
«Հայաստանի ժողովրդավարական հետագիծը ընտրություններից հետո» թեմայով քննարկում. ՈՒՂԻՂ
31.07.2026 | 11:41
Դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցադիմումն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի․ Քոչարյանը նրան նաև 200 հազար դրամ փաստաբանի վարձատրության գումար պետք է վճարի
31.07.2026 | 11:36
12 թիմով մեկնարկում է ֆուտբոլի Հայաստանի առաջնությունը
31.07.2026 | 11:30
Դնեպրոպետրովսկի մարզում ռուսական հարձակման հետևանքով զոհեր ու վիրավորներ կան
31.07.2026 | 11:21
Կյանքից հեռացել է աշխարհի չեմպիոն Ֆրանկո Բարեզին
31.07.2026 | 11:15
Բաքվում կայացած ըմբշամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնության արդյունքների ամփոփում. ՈՒՂԻՂ
31.07.2026 | 11:11
Ուկրաինան կրկին հարձակվել է Wildberries-ի վրա․ հարվածներ են հասցվել Վոլգոգրադի և Թաթարստանի պահեստներին
31.07.2026 | 10:54
Իրավապահները խուզարկում են Նարեկ Կարապետյանի տունը
31.07.2026 | 10:44
Թրամփը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ի լիակատար զինաթափման հարցում պատմական համաձայնություն է ձեռք բերվել
31.07.2026 | 10:36
Դոլարն ու եվրոն արժևորվել են․ արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 31-ի դրությամբ
31.07.2026 | 10:22
Մոսկվան հայտարարում է, թե «ՌԴ-ն իրավունք ունի ՀՀ-ից փոխհատուցում պահանջել» երկաթուղու հետ կապված պարտավորությունների միակողմանի վերանայման դեպքում
31.07.2026 | 10:14
Ջոն Սթոունզը` «Ինտերի» ֆուտբոլիստ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հուլիսի 5-ի գիշերը «Թալիբան» շարժման զինյալների ճնշման ներքո Տաջիկստանի տարածք են նահանջել ավելի քան 1000 աֆղան զինվորականներ։ Այս մասին հայտնել է Տաջիկստանի Ազգային անվտանգության պետական կոմիտեի սահմանապահ զորքերի մամլո ծառայությունը, գրում է korrespondent-ը։

Նշվում է, որ «Թալիբան» շարժումը նախօրեին ամբողջությամբ վերահսկողություն է հաստատել Աֆղանստանի հյուսիսարևելյան Բադախշան նահանգի Հոհոն, Շիկայ, Նուսայ, Մոհիմայ, Շուգնոն և Սուլթան Իշքաշիմ շրջաններում:

Թալիբների հետ բախումների հետևանքով աֆղանական կառավարական զորքերի 1037 զինվորական նահանջել են դեպի Տաջիկստան։ Այսպիսով, հաշվի առնելով այն զինվորականներին, որոնք ավելի վաղ հատել էին սահմանը, աֆղան զինվորականների թիվը Տաջիկստանի տարածքում հասել է 1500-ի:

Հիշեցնենք՝ Աֆղանստանում իրավիճակը սրվել է այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ի շրջանակում Վաշինգտոնի գործընկերները սկսել են զորքերը դուրս բերել այդ երկրից։ Ենթադրվում է, որ այս գործընթացը կավարտվի մինչև այս տարվա սեպտեմբերի 11-ը։

Տաթև Ֆռանգյան