ՀԱՊԿ պատասխանը բացառիկ նվեր և հնարավորություն է Հայաստանի համար․ Արման Բաբաջանյան

Լուրեր

11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
Բոլորը

ՀԱՊԿ պաշտոնական պատասխանը, որ ստացվել է այսօր այդ կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հայտարարության տեսքով, ոչ մի նորություն չի պարունակում։ Դրա բովանդակությունը պարզ էր շատ վաղուց,- այս մասին գրառում է արել «Հանուն հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանը։

Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Կարող ենք պնդել, որ ՀԱՊԿ-ը ոչ թե պատասխանել է Հայաստանի դիմումին, այլ վճռել է ինքն իր հարցը:
Այսպիսի պատասխանից հետո Երևանը երկու հարց ունի՝ կամ պետք է դնի ՀԱՊԿ արմատական վերափոխման հարցը, կամ դնի ՀԱՊԿ-ի հետ Հայաստանի հարաբերության վերանայման հարցը:

Ընդ որում, ոչ մի դեպքում սա չպետք է դիտարկել որպես դեմարշ Ռուսաստանի դեմ, որովհետև Հայաստանը ոչ միայն դույզն իսկ կասկածի տակ չի դնում հայ-ռուսական ռազմական փոխօգնության և դաշնակցային գործակցության իրավա-պայմանագրային դաշտը, այլ ըստ էության նույնիսկ հայտարարել է հայկական բանակի վերափոխման հարցում ՌԴ հետ աշխատանքի մասին:

ՀԱՊԿ հարցի օրակարգայնացումը չի կարող գնահատվել «հակառուսականության» պարզունակ տրամաբանությամբ, ինչը արվում է Հայաստանում մշտապես՝ զրկելով Հայաստանին քաղաքական ճկունության լայն հնարավորությունից:

ՀԱՊԿ պատասխանը բացառիկ նվեր և հնարավորություն է Հայաստանի և մեր երկրի ռազմա-քաղաքական ղեկավարության համար։ Հայաստանը ստանում է շանս աշխարհաքաղաքական այլ ուժային կենտրոնների ուղղությամբ ոչ միայն նայելու, այլև նրանց հետ անկաշկանդ հարաբերություններ կառուցելու ազատություն։

Հ․Գ․ Ի պատասխան ՀԱՊԿ-ի այսօրվա դիրքորոշման Հայաստանի նոր խորհրդարանի օրակարգում պետք է հայտնվի ՀԱՊԿ շրջանակում վավերացված պայմանագրերից մեկի վերանայման հարցը: Խոսքը 2012 թվականին Հայաստանի եվրասիականացման ալիքի ծավալմանը մեկնարկին զուգահեռ վավերացված պայմանագրի մասին է, որի համաձայն Հայաստանը որևէ երրորդ երկրի հետ ռազմական ենթակառուցվածքային գործակցության համար պետք է ստանա ՀԱՊԿ բոլոր անդամների համաձայնությունը:

Եթե ՀԱՊԿ անդամները համաձայն չեն Հայաստանի ռազմա-քաղաքական խնդիրների հարցում դաշնակցային միասնական վարքագծի հեռանկարին, ապա նրանք չպետք է ունենան Հայաստանի ու երրորդ երկրի ռազմական ենթակառուցվածքային գործակցության հարցում, այլ կերպ ասած Հայաստանի այլընտրանքի հնարավորության հարցում որոշիչ ձայնի իրավունք: Նրանք կամ Հայաստանի հետ «կնվագեն» այսպես ասած նվագախմբով, կամ Հայաստանը պետք է ունենա նվագակցի ինքնուրույն ընտրության հնարավորություն»։

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարել էր՝ Հայաստանի հարավում իրավիճակի սրացումը՝ կապված Ադրբեջանի հետ նոր սահմանի հաստատման հետ, սահմանային միջադեպ է և չի առնչվում ՀԱՊԿ-ի հավաքական պաշտպանության կանոնադրության դրույթներին։