Քննարկվել են հայ-իրանական տնտեսական փոխգործակցության օրակարգային հարցեր

Լուրեր

31.07.2026 | 13:07
ՊԵԿ-ը 78.4 մլն դրամի չվճարված հարկ է բացահայտել Ծառուկյանի «Մուլտի Ռեստ Հաուս» հյուրանոցում
31.07.2026 | 12:56
Ստամբուլի հայկական գերեզմանտան վրա հարձակվողն ընդունել է մեղքը
31.07.2026 | 12:50
Ջանես Նազարյանն ամփոփել է Բաքվում նվաճած չեմպիոնությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 12:45
Anthropic-ի ԱԲ մոդելները դուրս են եկել վերահսկողությունից ու հարձակվել երեք ընկերությունների համակարգերի վրա
31.07.2026 | 12:34
Ի՞նչ անենք, իր նման մարդ բռնել տա՞նք. Նարեկ Կարապետյանը` Փաշինյանի մեղադրանքների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 12:25
«Բավարիան» 15 գոլ է խփել ընկերական խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 12:17
Ալեքսան Ալեքսանյանը կշարունակի մնալ կալանքի տակ
31.07.2026 | 12:10
Նարեկ Կարապետյանի տանը խուզարկություն է// «Մուլտի Վելնես»-ը վերաբացվել է հեռացված ցուցանակով․ ԼՈՒՐԵՐ
31.07.2026 | 11:59
Մարոկկոյից հազարավոր միգրանտներ խախտել են սահմանն ու ներխուժել Իսպանիա․ Մադրիդը զորքեր է տեղակայում Սեուտայում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 11:50
Հեռացվել է «Մուլտի Վելնես» անվանումը, քաղաքապետարանի դրոշն է բարձրացվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 11:45
«Հայաստանի ժողովրդավարական հետագիծը ընտրություններից հետո» թեմայով քննարկում. ՈՒՂԻՂ
31.07.2026 | 11:41
Դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցադիմումն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի․ Քոչարյանը նրան նաև 200 հազար դրամ փաստաբանի վարձատրության գումար պետք է վճարի
31.07.2026 | 11:36
12 թիմով մեկնարկում է ֆուտբոլի Հայաստանի առաջնությունը
31.07.2026 | 11:30
Դնեպրոպետրովսկի մարզում ռուսական հարձակման հետևանքով զոհեր ու վիրավորներ կան
31.07.2026 | 11:21
Կյանքից հեռացել է աշխարհի չեմպիոն Ֆրանկո Բարեզին
Բոլորը

Հունիսի 28-30-ը ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնակատար Վարոս Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը գտնվում էր Իրանի Իսլամական Հանրապետությունում՝ մասնակցելու ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարարության միջև մայիսի 24-ին ստորագրված  փոխըմբռնման հուշագրով ստեղծված հայ-իրանական աշխատանքային խմբի առաջին նիստին։

Ինչպես տեղեկացրին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից, աշխատանքային խմբի հայկական կողմի ղեկավարը ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանն էր, իրանական կողմինը՝ ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարարի  տեղակալ Դարյուշ Ամանին։ Պատվիրակության կազմում էին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի տեղակալ Վարդան Կոստանյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության արտաքին կապերի վարչության պետ Արմեն Այվազյանը, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսային հսկողության վարչության պետ Արտեմ Կարապետյանը։

Աշխատանքային խմբի անդամները հաստատել են իրենց պատրաստակամությունը՝ երկու երկրների միջև տնտեսական համագործակցության ընդլայնման, երկկողմ առևտրային հարաբերությունների զարգացման ուղղությամբ աշխատանքներ իրականացնելու, ինչպես նաև դրանց զարգացմանը խոչընդոտող ընթացակարգերի պարզեցման կամ վերացման ուղղությամբ գործնական քայլեր ձեռնարկելու ուղղությամբ։

Այցի ընթացքում ՀՀ պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարարի տեղակալ Դարյուշ Ամանիի, ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարի տեղակալ Համիդ Զադբումի, Իրանի Առևտրի պալատի նախագահ Ղոլամհոսեյն Շաֆեիի, Հյուսիսային Խորասանի նահանգապետ Մոհամմադ Ալի Շոջայիի հետ։

Հանդիպումներ են տեղի ունեցել նաև ԻԻՀ նախագահի աշխատակազմին կից Նորարարությունների ազգային հիմնադրամի և ԻԻՀ մաքսային ծառայության ղեկավարության հետ։

Հանդիպումների ընթացքում քննարկվել են հայ-իրանական տնտեսական փոխգործակցության օրակարգային հարցեր, այդ թվում՝ երկկողմ առևտուրը խոչընդոտող բեռնափոխադրման խնդիրները, երկու երկրների միջև ապրանքափոխանակման հնարավոր մեխանզմների ձևավորումը, իրանական գործարարների՝ Մեղրի ԱՏԳ-ում մասնակցությունը, մաքսային փաստաթղթաբանությունը և տեղեկատվության փոխանակումը, ՀՀ և ԻԻՀ Հյուսիսային Խորասանի նահանգի միջև  համագործակցության հհեռանկարները, նախանշվել առաջիկայում իրականացվելիք ծրագրերը։

Կողմերը պայմանավորվեցին՝ աշխատանքային խմբի հաջորդ, երկրորդ նիստը գումարել մինչև ս․թ․ օգոստոսի 15-ը Երևանում։