ՍԴ-ն երբեք չի գնացել նման քայլի. արդյոք ընտրությունների արդյունքն անվավեր կճանաչվի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 16:48
Մխիթար Խաչիկյանը Նոյեմբերյանում ՔՊ-ի համայնքապետի թեկնածուն է
30.10.2026 | 16:47
«Ինտեգրում ֆուտբոլի միջոցով» ծրագրի Համերաշխության գավաթը հաղթեց Սևանի թիմը
30.10.2026 | 16:38
Օլեշկիում սկսվել է բնակիչների տարհանումն ու մարդասիրական օգնության բաշխումը
30.10.2026 | 16:27
«Արծվիկ Մինասյանը շարունակում է ՀՅԴ անդամ լինել»․ ԱԺ-ում քննարկվում է նրա թեկնածության հարցը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 16:18
Գագիկ Խաչատրյանի ինքնազգացողությունը դատարանում վատացավ
30.10.2026 | 16:09
Բելառուսում արգելել են Հայաստանից և Վրաստանից կոնյակի արտադրատեսակների վաճառքը
30.10.2026 | 16:00
ԱՄՆ-ը նույնպես կկորցնի, եթե չշարունակի աջակցել Ուկրաինային ՌԴ-ի դեմ պայքարում․ ԱՄՆ բանակի նախկին սպա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 31-ին Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 7 աստիճանով
30.10.2026 | 15:46
Իրեն թվում է` հեղափոխական, «Դուխով» կեպկայով Նիկոլն է. Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 15:40
Տղամարդ պատգամավորները պետք է ներողություն խնդրեն դահլիճում գտնվող կանանցից. Նազելի Բաղդասարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 15:35
«Տարաձայնությունների տեղ չկա». Էրդողանը շեշտել է թյուրքական աշխարհի միասնությունը՝ Ալիևի բացակայության պայմաններում
30.10.2026 | 15:26
Ջուդ Բելինգեմի հայրը հրավիրվել է Անգլիայի վետերանների հավաքական
30.10.2026 | 15:20
Հոկտեմբերի 31-ին COP17-ի պատճառով Երևանի կենտրոնում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
30.10.2026 | 15:10
Վարույթ՝ Կաթողիկոսի գործով նախկին դատավորի դեմ // «Օտարերկրյա գործակալ» «Նովայա գազետա»-ն փակվում է․ ԼՈՒՐԵՐ
30.10.2026 | 15:03
Ընդդիմության հարցերը լեգիտիմ են. Ռուբեն Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Չորս քաղաքական ուժ՝ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած «Հայաստան» դաշինքը, Սերժ Սարգսյանի ՀՀԿ-ի և Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցությունների «Պատիվ ունեմ» դաշինքը, «Հայոց Հայրենիք» և «Զարթոնք» կուսակցությունները 2021թ․ արտահերթ ընտրությունների արդյունքները որակում են կեղծված և բողոքարկում են Սահմանադրական դատարանում: Հունիսի 2-ը ՍԴ դիմելու վերջին օրն էր: Դիմումները ՍԴ մուտքագրման օրվանից ոչ ուշ, քան 15 օր հետո բարձր դատարանը պետք է որոշում հրապարակի: Եթե ՍԴ-ն ընտրության արդյունքները օրինական ճանաչի, ապա ԿԸՀ-ն կբաշխի մանդատները, հակառակ դեպքում՝ կանցկացվեն նոր ընտրություններ:

Ուշագրավ է, որ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի իշխանության քսան տարիների ընթացքում Սահմանադրական դատարանը որևէ անգամ կասկածի տակ չի դրել ու չի չեղարկել նախագահական կամ խորհրդարանական ընտրությունների արդյունքները, թեև դիտորդական և իրավապաշտպան կազմակերպություններն ահազանգում էին ընտրակեղծարարության զանգվածային և աղմկահարույց դեպքերի մասին, իսկ ընդդիմությունը մշտապես բողոքարկում էր արդյունքները:

Եթե Ռոբերտ Քոչարսյանի և Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին ակնհայտ էր, որ Սահմանադրական դատարանը, լինելով անկախ մարմին, միևնույն է՝ օրվա քաղաքական ղեկավարությանը դեմ չէր գնա և, ըստ այդմ, պարզ էր բողոքարկման ելքը, ապա այժմ ՍԴ-ում, «Իրավունքի Եվրոպա» ՀԿ նախագահ Լուսինե Հակոբյանի դիտարկմամբ, բավականին արտասովոր իրավիճակ ունենք:

Բարձր դատարանում հնարավոր անկանխատեսելի ելքը պայմանավորված է ՍԴ կազմով: ՍԴ անդամները նշանակվել են տարբեր իշխանությունների օրոք և, ըստ Լուսինե Հակոբյանի, նրանցից ոմանք իրենց քաղաքական հայացքները չեն թաքցնում:

ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը ՀՀԿ նախկին անդամ է, մինչ այդ եղել է «Ժառանգություն»-ից: Նրա շուրջ աղմուկը դադարեց միայն ԱԺ-ի կողմից արված սահմանադրական փոփոխություններից հետո: Հեղափոխությունից հետո իշխանությունները մտադրվեցին փոփոխություններ անել նաև ՍԴ կազմում՝ պնդելով, թե Հրայր Թովմասյանն իր իսկ գրած սահմանադրության արդյունքում մինչև 65 տարեկանը ղեկավարելու է կառույցը:

ՍԴ կազմում թեև փոփոխություններ տեղի ունեցան, բայց հեղափոխական իշխանության կողմից նշանակված դատավորները միանշանակ չընդունվեցին: Իրավապաշտպանների կողմից սուր քննադատունների արժանացավ Երվանդ Խունդկարյանի նշանակումը: Խունդկարյանի ընտրության ֆոնին հիշարժան դարձավ այն փաստը, որ նրա վճիռներով ՄԻԵԴ-ն ընդդեմ ՀՀ-ի 13 որոշում է կայացրել: Պետությանը պատճառվել է  312 հազար եվրոյի վնաս:

Ի դեպ, Սահմանադրական դատարանի այս կազմն էր, որ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված 300.1 հոդվածը ճանաչեց հակասահմանադրական: Լուսինե Հակոբյանը նշում է՝ կա մտավախություն, որ այս ՍԴ-ն կրկին հօգուտ Քոչարյանի  որոշում կկայացնի:

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանն էլ նշում է՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք ՍԴ չորս նոր դատավոր է նշանակվել, որոնք՝ հատկապես Վահե Գրիգորյանը, ըստ Ղազարյանի, խոցելի են քաղաքական իշխանություններից կախվածություն ունենալու պատճառով: ՍԴ աշխատակազմի ղեկավարը նշում է՝ այս հանգամանքով պայմանավորված՝ Բարձր դատարանը իշխանահաճո որոշում է կայացնելու:

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավարից հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ է համոզված, որ ՍԴ-ն իշխանություններին հաճելի որոշում է կայացնելու, քանի որ մի քանի ամիս առաջ ականատես եղանք, որ ընտրության արդյունքները բողոքարկող Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրական հոդվածը հակասահմանադրական ճանաչվեց:

«Իրավունքի Եվրոպա» ՀԿ ղեկավար Լուսինե Հակոբյանը, սակայն, ՍԴ-ի կողմից ընտրությունների արդյունքները չեղարկելու հիմք չի տեսնում։ Նա վկայակոչում է միջազգային դիտորդական կազմակերպությունների գնահատականները և հույս հայտնում, որ ՍԴ-ն խելամիտ որոշում կկայացնի: Լուսինե Հակոբյանը դարձյալ ընդգծում է՝ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի իշխանության օրոք ՍԴ-ն չի բավարարել ընդդիմության որևէ դիմում:

«Հայաստան» դաշինքի կողմից Սահմանադրական դատարանին հասցեագրված դիմումի հետ նաև ներկայացվել է գրություն՝ միջնորդություն ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի մասնակցության անհնարինության հարցի վերաբերյալ։

Վահե Գրիգորյանի՝ հարցի քննությանը մասնակից լինելու անհնարինության ֆոնին ուշագրավ է դառնում ՍԴ մեկ այլ անդամի պահվածքը: Հիշեցնենք՝ ՍԴ դատավոր Արթուր Վաղարշյանը նախընտրական քարոզարշավի ժամանակ տարածել էր Քոչարյանի ղեկավարած «Հայաստան» դաշինքի քարոզչական հոլովակ, որտեղ սուր քննադատում էին Նիկոլ Փաշինյանին: Այժմ հարց է առաջանում՝ արդյո՞ք Վաղարշյանի մասնակցությունը ևս անհնարին չի դառնում: ՍԴ-ից այս մասով փոխանցեցին, որ նիստին Վաղարշյանի չմասնակցելու վերաբերյալ համապատասխան միջնորդություն չեն ստացել:

Ունենալով ՍԴ-ի՝ տարբեր քաղաքական ուժերի կողմից ընտրված այս կազմը և այն հանգամանքը, որ այս կառույցը երբևէ չի վիճարկել ընտրությունների արդյունքները, առաջիկա 15 օրվա ընթացքում կայացվելիք որոշումը մնում է խիստ անկանխատեսելի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան