Հայաստանը կվերադարձնի իր տարածքները՝ ի պատասխան Ադրբեջանի նախաձեռնած հերթական պատերազմի

Լուրեր

10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
Բոլորը

Պատերազմը ղարաբաղյան ճակատում, ըստ էության, անխուսափելի է: Այս իրավիճակում միայն Հայաստանի ու Արցախի զինված ուժերի ադեկվատ ռազմական պատասխանը, իսկ ավելի կոնկրետ՝ հարձակողական գործողությունները կարող են վերջ դնել Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությանը: 
Factor.am-ի հետ հարցազրույցում նման միտք է հայտնել Ռուսաստանի ԱՊՀ երկրների ինստիտուտի փոխտնօրեն, ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը՝ մեկնաբանելով «Միջազգային ճգնաժամային խումբ» (ICG)  հետազոտական կազմակերպության փորձագետների՝ արցախյան հիմնախնդրի մասին գրված վերջին զեկույցը՝ «Լեռնային Ղարաբաղը կուտակում է պատերազմի ամպեր» վերնագրով:

Զեկույցում մասնավորապես նշվում է, որ Հայաստանը և Ադրբեջանը 2016 թ. ապրիլյան ռազմական բախումներից հետո ավելի քան երբևէ մոտ են նոր պատերազմին:

 – Պարոն Եվսեև, Միջազգային ճգնաժամային խմբի փորձագետները կարծում են, որ հայ-ադրբեջանական պատերազմի վերսկսման հավանականությունը այսօր բավական մեծ է: Նման զեկույցները պե՞տք է լուրջ անհանգստության առիթ լինեն Ձեր կարծիքով:

 – Ըստ էության, իմ կարծիքը շատ չի տարբերվում ճգնաժամային խմբի նման եզրակացությունից: Կարծում եմ, որ փաստացի պատերազմը Ղարաբաղում անխուսափելի է: Չնայած Հայաստանի և Ռուսաստանի ձեռնարկած միջոցառումներին (զենքի մատակարարում, միացյալ զորախմբի ստեղծում)՝ այնուամենայնիվ պատերազմը Ղարաբաղում անխուսափելի է, քանի որ հայկական կողմից տարածքներ պոկելու Ադրբեջանի քաղաքականությունը, մասնավորապես նախորդ տարվա ապրիլին, չստացավ ադեկվատ պատասխան: Ադրբեջանը զգացել է, որ այդ «պոկելու» կամ «կծելու քաղաքականությունը» օգուտներ է տալիս, ուստի կասկած չկա, որ ադրբեջանական կողմը շարունակելու է նույն գործելաոճը, եթե չստանա համարժեք ռազմական պատասխան հայկական կողմից:

Այսօր շատ բան կախված է նաև Մինսկի խմբի համանախագահների համաձայնեցված աշխատանքից: Համանախագահները ջանքեր են գործադրում բռնության մակարդակը հակամարտության գոտում  նվազեցնելու համար, բայց Ադրբեջանը արգելափակում է Մինսկի խմբի որոշումները, խոչընդոտում է շփման գծի երկայնքով մշտադիտարկման և հետաքննության մեխանիզմների ներդրմանը: Մյուս կողմերը շատ լավ հասկանում են այս հանգամանքը, և դա պահանջում է ադեկվատ պատասխան ոչ միայն բոլոր համանախագահների, այլև Հայաստանի կողմից: Իմ համոզմամբ՝ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը բավարար չեն: Ենթադրում եմ, որ Ադրբեջանը շարունակելու է «պոկելու քաղաքականությունը», ինչպես եղավ Թալիշում, քանի դեռ չի ստացել ադեկվատ պատասխան Հայաստանի կողմից:

Միակ խելամիտ ելքը այս իրավիճակից ոչ միայն պաշտպանական, այլև հարձակողական ռազմական գործողությունների իրականացումն է երկու հայկական պետությունների զինված ուժերի կողմից:

– Կարծում եք, որ հայկական կողմը անցում կկատարի՞ նման ռազմավարության:

 – Ես կարծում եմ, որ հայկական կողմը պարզապես այլ ելք չունի, որովհետև միայն հարձակողական ռազմական գործողությունները կարող են վերջ դնել Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությանը: Հարձակողական գործողությունների դեպքում կարող է հնարավորություն ստեղծվել Ադրբեջանի հետ տարածքներ փոխանակելու համար, և այդ դեպքում կարելի է հետ վերադարձնել այն տարածքները, որոնք բռնազավթել է Ադրբեջանը 2016 թ. ապրիլին: Սա իմ՝ որպես ռազմական փորձագետի, անձնական կարծիքն է: Ես պարզապես չեմ տեսնում տարածքները վերադրաձնելու այլ սցենար: Ընդ որում, Հայաստանը ինքը չի նախաձեռնելու հարձակումը. դա կլինի պատասխան Ադրբեջանի նախաձեռնած հերթական պատերազմին:

– Այսօրվա դրությամբ տարածաշրջանային և աշխարհաքաղաքական գործոնները որքանո՞վ են նպաստում լայնածավալ պատերազմի վերսկսմանը:

– Գիտեք, միջազգային իրադրությունը շատ քիչ է ազդում Ադրբեջանի վրա: Ավելի շատ ազդում է Թուրքիայի միջամտությունը այս գործընթացին: Թուրքիայի միջամտությունը հրահրում է Ադրբեջանին պատերազմի, քանի որ վերջինս զգում է իր թիկունքում Թուրքիայի աջակցությունը: Այս իմաստով ավելի կարևոր է ոչ թե այն իրադրությունը, որը կա Ադրբեջանի շուրջ, այլ Թուրքիայի աջակցության հանգամանքը: Եթե Ռուսաստանը համոզի Թուրքիային չաջակցել Ադրբեջանին, այդ դեպքում պատերազմ կարող է չլինել, որովհետև Ադրբեջանը կվախենա հարձակվել, եթե Թուրքիան կանգնած չէ իր թիկունքում: Բայց ես չգիտեմ՝ կկարողանա՞ Ռուսաստանը դա անել: Համոզված չեմ:

– Բայց չէ՞ որ Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերություններն այսօր ավելի լավ վիճակում են, քան 2016-ի ապրիլին էր:

– Հարաբերությունները լավ վիճակում են, բայց դա չի նշանակում, թե Թուրքիան կդադարեցնի աջակցությունը Ադրբեջանին ղարաբաղյան հարցում: Հարաբերությունները որոշ հարցերում բարելավվել են, իսկ որոշ հարցերում փոփոխություն չկա:

– Իսկ Ադրբեջանի ներքին իրավիճակը ի՞նչ դեր կարող է խաղալ այս հարցում:

– Ադրբեջանում սոցիալ-տնտեսական վիճակի վատթարացումը ստիպում է իշխանություններին փնտրել արտաքին թշնամի: Այդպիսի արտաքին թշնամի կարող են լինել միայն Լեռնային Ղարաբաղը և Հայաստանը, ուստի ներքին պատճառները դրդում են Ադրբեջանի ղեկավարությանը սկսելու նոր պատերազմ:

– Հայկական բանակը որքանո՞վ է այսօր պատրաստ պաշտպանական գործողությունների:

– Կարծում եմ, որ հայկական կողմն այժմ պատրաստ է թե՛ պաշտպանական և թե՛ հարձակողական ռազմական գործողությունների լոկալ մասշտաբով:

Արամ Սարգսյան