ՆԱՏՕ-ի պաշտոնյան կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի երկխոսությանն օժանդակելու հարցում Վրաստանի դերը

Լուրեր

14.09.2026 | 22:44
ՏԿԵ նախարարը և Ռաֆայել Գրոսսին քննարկել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի ընթացքին առնչվող հարցեր
14.09.2026 | 22:18
Հայտնաբերվել է 527 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
14.09.2026 | 22:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.09.2026 | 21:45
Գաղտնալսել են ընդդիմադիր ուժերի գրասենյակները, ձայնագրությունները դրել քրգործերում․ ԱՄՆ-ում նախագահ հրաժարական տվեց նման պատճառով․ Ստեփան Դանիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 21:30
10 օր առանց ռուսական գազի․ ինչու պլանային անջատումն այս անգամ  քաղաքականացվեց 
14.09.2026 | 21:13
Oգոստոսի կլիմայական պայմանները Հայաստանում
14.09.2026 | 20:55
19 հայեր դեռ պահվում են Բաքվում, շուրջ 800 հայեր անհետ կորած են․ ՄԱԿ-ի հանձնաժողովում Հայաստանն արձագանքել է ադրբեջանական կողմի մեղադրանքներին
14.09.2026 | 20:45
Կարգելվի՞ մարզային տրանսպորտի կանգառը Երևանում․ քաղաքապետարանը մուտքերին տեսախցիկներ է տեղադրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 20:30
Ադրբեջանը սարքել է եվրոպացի դիվանագետների գլխին՝ մասնակից դարձնելով իր կազմակերպած շոուին․ Էդգար Առաքելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 20:18
Հայաստան են ժամանել Գերմանիայի զինված ուժերի ներկայացուցիչներ
14.09.2026 | 20:06
Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարները քննարկել են հանցավորության դեմ պայքարի և անվտանգության ոլորտում համագործակցությունը
14.09.2026 | 19:54
Մայր Աթոռը դատապարտել է Գանձասարի և Դադիվանքի հայկական ինքնությունը խեղաթյուրելու Հաջիևի փորձերը
14.09.2026 | 19:44
Երևանում մեկնարկել է կայուն տրանսպորտային միջանցքներին նվիրված աշխատաժողով
14.09.2026 | 19:30
Հաջիևը տեղյակ չէր, ոնց են ցուցադրում ձեռագրերը. կրկնօրինակ էր և հրճվողների տգիտությունը երևաց․ Սամվել Մելիքսեթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 19:22
Պապիկյանը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են գործակցության հեռանկարներին առնչվող հարցեր
Բոլորը

Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայի երկրներում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զաքալիանիի հետ հանդիպմանը քննարկել է արտաքին քաղաքականության ու անվտանգությանն առնչվող կարևոր հարցեր, գրում է apsny.ge-ն։

Նշվում է, որ անդրադարձ է եղել նաև Հայաստանի ու Ադբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործում Վրաստանի դերին։

«Մենք քննարկեցինք տարածաշրջանային անվտանգության հարցեր։ Ես ուզում եմ ընդգծել, որ ՆԱՏՕ-ի համար տպավորիչ է այն դերը, որ հիմա Վրաստանն ունի տարածաշրջանում՝ օգնելով Ադրբեջանին ու Հայաստանին հաղթահարել ռազմական գործողությունների հետևանքներն ու բանակցություններ սկսել։ Սա բացառիկ դեր է, որը կարող է խաղալ միայն Վրաստանը, և այն անում է իսկապես ստեղծագործ ու էներգետիկ կերպով»,- ասել է Ապաթուրայը։

Նա նշել է, որ տեսնում են, թե ինչպես է Վրաստանն օգնում Ադրբեջանին ու Հայաստանին՝ երկխոսել միմյանց հետ։

«Մենք ուրախ և երախտապարտ ենք դրա համար»,- ասել է ՆԱՏՕ-ի պաշտոնյան։

Էմմա Չոբանյան