20 տարի անց ԱՄՆ ԶՈՒ-ն հեռացել է Աֆղանստանից․ ի՞նչ է սպասվում երկրին․ DW-ի անդրադարձը

Լուրեր

17.09.2026 | 10:38
Քաղաքացիները կարող են իրենց եկամտային հարկից գումար հատկացնել ՀԿ-ներին, ԶԼՄ-ներին ու կուսակցություններին․ նախագիծը Կառավարության նիստի օրակարգում է
17.09.2026 | 10:29
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 17-ի դրությամբ
17.09.2026 | 10:15
Դատախազության միջնորդությամբ Վանաձոր համայնքին է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու ևս մեկ հողատարածք
17.09.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
17.09.2026 | 09:36
«Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն 2026» միջազգային համաժողովը. ՈՒՂԻՂ
17.09.2026 | 09:29
Հայ հոգևոր առաջնորդները Սպիտակ տանը հանդիպել են Թրամփին և աղոթել Հայաստանի ու ԱՄՆ-ի խաղաղության համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
16.09.2026 | 23:17
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
16.09.2026 | 23:05
Բաքուն ՀՀ-ի հետ կապերի մեջ մեղադրվող բանտարկված թալիշ ակտիվիստին 3 տարով կտեղափոխի խիստ ռեժիմի բանտ
16.09.2026 | 22:48
Հայաստանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:30
Պուտինը կարծեց՝ բունտ կլինի ՀՀ-ում, եթե սպառնա բազան հանել․ 1 հոգի ասաց՝ անտեր կմնա, հայ ժողովուրդն ասաց՝ գնացեք․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

20 տարի անց ԱՄՆ ԶՈՒ-ն հավաքել է ճամպրուկներն ու հեռացել Աֆղանստանի Բագրամի օդանավակայանից, այս մասին DW-ին հայտնել են պաշտոնական աղբյուրները։

2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո այս վայրը եղել է Աֆղանստանում ԱՄՆ-ի մղած պատերազմի էպիկենտրոնը։ Ըստ պարբերականի՝ ԱՄՆ ուժային կառույցից անանուն աղբյուրը հայտնել է, որ «բոլոր կոալիցիոն ուժերը հեռացել են Բագրամից»։

Այս շաբաթ 19 պետություններ հայտարարել են իրենց զորքերի դուրսբերման մասին։ Ընդհանուր առմամբ, 4800 զինվորական է հեռացել Աֆղանստանից։

Չորեքշաբթի Գերմանիան և Իտալիան հայտարարել են Աֆղանստանում իրենց առաքելության ավարտի, իսկ Լեհաստանը՝ իր զորքերն ամբողջությամբ տուն վերադարձնելու մասին:

Սակայն DW-ն գրում է, որ անհասկանալի է՝ արդյո՞ք ԱՄՆ ռազմաբազան փոխանցվել է Աֆղանստանի ազգային անվտանգության և պաշտպանության ուժերին։ Ըստ AP-ի՝ ռազմաբազան հանձնվել է, իսկ ըստ AFP-ի՝ այս հարցը դեռևս անորոշ է: Reuters-ին էլ աֆղանցի պաշտոնյաներից մեկն ասել է, որ ռազմաբազան պաշտոնապես կհանձնվի շաբաթ օրը:

Ամերիկացի գեներալ Օսթին Միլլերը շաբաթվա սկզբին հանդես է եկել վերջին մամլո ասուլիսով, որի ժամանակ մռայլ է պատկերել երկրում անվտանգային իրավիճակը։ Մատնանշելով բազմաթիվ գրավված շրջանները՝ գեներալ Միլլերն ասել է, որ «քաղաքացիական պատերազմն անխուսափելի է, եթե իրադարձությունները շարունակեն այսպես զարգանալ, և սա պետք է անհանգստացնի աշխարհին»։

Չնայած զորքերի դուրսբերմանը՝ Միլլերը նշել է, որ ապագայում ԱՄՆ-ը կարող է ավիահարվածներ հասցնել թալիբներին, Ալ-Քաիդային կամ այլ զինյալ խմբավորումների, ինչպիսիք են «Իսլամական պետությունը», որոնք առկա են այս երկրում, բայց դա կանի երկրից դուրս գտնվող ռազմաբազաներից:

Տաթև Ֆռանգյան