ԱՄՆ 52 միլիոն դոլար կհատկացնի Հայաստանին և Արցախին

Լուրեր

16.09.2026 | 23:17
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
16.09.2026 | 23:05
Բաքուն ՀՀ-ի հետ կապերի մեջ մեղադրվող բանտարկված թալիշ ակտիվիստին 3 տարով կտեղափոխի խիստ ռեժիմի բանտ
16.09.2026 | 22:48
Հայաստանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:30
Պուտինը կարծեց՝ բունտ կլինի ՀՀ-ում, եթե սպառնա բազան հանել․ 1 հոգի ասաց՝ անտեր կմնա, հայ ժողովուրդն ասաց՝ գնացեք․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
Բոլորը

ԱՄՆ 52 միլիոն դոլար կհատկացնի Հայաստանին և Արցախին։ Այս մասին Facebook սոցցանցի իր էջում հայտնել է կոնգրեսական Ադամ Շիֆը։

Նա նաև հայտարարել է, որ ԱՄՆ պետք է ձեռնարկի հնարավոր բոլոր դիվանագիտական ​​գործողությունները՝ վերջ տալու ադրբեջանական ագրեսիային և ապահովելու բոլոր հայ կալանավորվածների և ռազմագերիների անհապաղ ազատ արձակումը։

«Ավերիչ հակամարտությամբ և անհավատալի տառապանքներով նշանավորված տարուց հետո, Ներկայացուցիչների պալատի հայկական խմբի մյուս համանախագահների հետ միասին մենք կարողացանք վերջերս ներկայացված Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի ծախսերի օրինագծով ավելի քան 52 միլիոն դոլարի ֆինանսավորում ապահովել Հայաստանի ու Արցախի համար։ Այս կայուն ներդրումը կաջակցի Հայաստանում ժողովրդավարական, տնտեսական և էներգետիկ բարեփոխումներին, իսկ Արցախին հրատապ մարդասիրական օգնություն կտրամադրվի:

Բայց մեր աշխատանքը հեռու է ավարտված լինելուց: Մենք պետք է շարունակենք դրդել Բայդենի վարչակազմին ձեռնարկել հնարավոր բոլոր դիվանագիտական ​​գործողությունները՝ վերջ տալու ադրբեջանական ագրեսիային և ապահովելու բոլոր հայ կալանավորվածների և ռազմագերիների անհապաղ ազատ արձակումը, որոնցից ոմանք խոշտանգվել են՝ խախտելով մարդու իրավունքների միջազգային կոնվենցիաները: Մենք պետք է նաև շարունակենք դրդել նախագահ Բայդենին՝ զերծ մնալ ԱՄՆ-ի կողմից Ալիևի ռեժիմին օգնություն տրամադրելուց, որը շարունակում է կատարել մարդու իրավունքների լուրջ խախտումներ և սպառնում է Հայաստանի անկախությանը:

Ես միշտ կանգնելու եմ Հայաստանի և Արցախի ժողովրդի կողքին: Միշտ»,- գրել է ամերիկացի կոնգրեսականը։

Տաթև Ֆռանգյան