Նախատեսում ենք մի քանի ջրամբարներ կառուցել, որպեսզի կառավարենք ջրային ռեսուրսները․ Բեգլարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
Բոլորը

Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով ջրային ռեսուրսների կամ ակունքների վերահսկողության կորուստներ ենք ունեցել: Առցանց ասուլիսի ժամանակ այս մասին նշեց Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը:

ԱՀ պետնախարարը Արցախում ջրային ռեսուրսների հետ կապված կառավարության ծրագրի որոշ մանրամասներ ներկայացրեց:

«Զգալի ծրագրեր արդեն նախատեսված են, որոնց մի մասի վերաբերյալ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ներկայացրել է Ազգային ժողովում: Մասնավորապես, նախատեսում ենք մի քանի ջրամբարներ կառուցել, որպեսզի ավելի հեշտ լինի կառավարել մեր ջրային ռեսուրսները: Զուգահեռաբար խմելու ջրի հարցերը բոլոր համայնքներում նախատեսում ենք մոտ երեք տարվա ընթացքում լուծել, այդ թվում` Ստեփանակերտի հետ կապված որոշակի լրացուցիչ լուծումներ են տրվելու»,- նշեց Բեգլարյանը:

Արցախի պետնախարարը կարևորեց ջրի որակի ապահովման անհրաժեշտությունը և տեղեկացրեց, որ այդ մասով լրացուցիչ ուսումնասիրություններ ենք կատարում՝ վերահսկողությունը բարձրացնելու, լրացուցիչ ռիսկերը նվազեցնելու համար` որակի և բնապահպանական ռիսկերի առումով:

«Կարծում եմ, որ որոշ ժամանակ անց կկարողանանք արդեն հստակ ծրագրեր առաջարկել մեր հասարակությանը»,- վստահեցրեց Բեգլարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: