Կանադայում 1000-ից ավելի երեխաների անանուն գերեզմաններ են հայտնաբերվել եկեղեցիներին կից գործող գիշերօթիկների տարածքում

Լուրեր

14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
14.11.2026 | 17:01
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտություն կրեց Իտալիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կանադայի արևմուտքում հայտնաբերվել են ևս 128 գերեզմաններ, որոնցում, ենթադրաբար, թաղված են նախկին գիշերօթիկ դպրոցներից մեկի աշակերտները, որտեղ բռնի կերպով տարվել են հնդկացիների երեխաները, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Սա վերջին մի քանի շաբաթվա ընթացքում հայտնաբերված երրորդ մեծ գերեզմանատունն է, որոնք հայտնաբերվել են Կանադայի արևմտյան նահանգներում։ Դրանց ընդհանուր թիվը գերազանցել է հազարը: Բրիտանական Կոլումբիայի Քրանբրուք քաղաքում գտնվող նախկին Սուրբ Յուջինա մանկատան տարածքում հայտնաբերվել են նոր անանուն գերեզմաններ:

Ծրագրի շրջանակում, որը գործում էր Կանադայում ավելի քան մեկ դար՝ մինչև 1990-ականները, հնդիկ երեխաներին ձուլման նպատակով բռնի տանում էին ընտանիքներից և տեղավորում գիշերօթիկ դպրոցներում: Ծրագրի առաջին տասնամյակների ընթացքում շատ երեխաներ մահացել են այդ դպրոցներում կենցաղային վատ պայմանների պատճառով. շենքերը հաճախ խարխլված էին, վատ էին տաքացվում, վատորակ սնունդ էր տրամադրվում:

Գիշերօթիկ դպրոցները ղեկավարում էին կրոնական կազմակերպություններ և, ենթադրաբար, այդ պատճառով վերջին երկու շաբաթվա ընթացքում Կանադայում այրվել է ութ եկեղեցի, որոնցից երկուսը՝ չորեքշաբթի: Ոստիկանությունը դիտարկում է եկեղեցիների հրկիզման վարկածը, բայց պաշտոնապես չեն խոսում գերեզմանների հայտնաբերման և հրդեհների կապի մասին։

Տաթև Ֆռանգյան