ԱՀԿ-ն «սև բորբոս» հիվանդության տարածումը կանխելու խորհուրդներ է տվել

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս նվազագույնի հասցնել հորմոնալ դեղերի և հակաբիոտիկների օգտագործումը COVID-19 հիվանդության թեթև և միջին ընթացքի դեպքում, որպեսզի հիվանդը չվարակվի «սև բորբոսի» հետ կապված սնկային ինֆեկցիայով: Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» ասել է Ռուսաստանում կազմակերպության ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը:

Նա բացատրել է, որ Հնդկաստանում COVID-19-ով հիվանդների մոտ հայտնաբերված սնկային վարակների մի մասը կարող է կապված լինել խմորիչի հետ, իսկ մյուս մասը՝ բորբոսի։ Իր հերթին, բորբոսը կարող է առաջացնել ինֆեկցիաներ, ինչպիսիք են մուկորմիկոզը («սև բորբոս») և ասպերգիլյոզը (առաջացած մեկ այլ տեսակի բորբոսից):

«Այս խմորիչներն ու բորբոսը սովորաբար առկա են շրջակա միջավայրում, բայց ազդում են թույլ իմունային համակարգ ունեցող մարդկանց վրա, ինչպիսիք են շաքարախտը կամ այլ քրոնիկ հիվանդությունները, քաղցկեղով հիվանդները կամ երկար ժամանակ որոշակի դեղեր ընդունած մարդիկ և, իհարկե, COVID-19-ը, որը թուլացնում է նաև իմունային համակարգը»,- ասել է ԱՀԿ ներկայացուցիչը։

Վույնովիչը նշել է, որ ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս «նվազագույնի հասցնել կորտիկոստերոիդների և հակաբիոտիկների անհամաչափ օգտագործումը հիվանդության թեթև ու միջին ծանրության դեպքերում»: Նա բացատրել է, որ կորտիկոստերոիդները ծանր դեպքերում իսկապես կյանքեր են փրկում, բայց դրանց զանգվածային օգտագործումը կարող է սնկային ինֆեկցիաների պատճառ դառնալ:

Տաթև Ֆռանգյան