Կենտրոնական բանկում հաշիվների կենտրոնացված ռեեստր կստեղծվի․ ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց նախագիծը

Լուրեր

11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
Բոլորը

ՀՀ կենտրոնական բանկում կստեղծվի բանկային բոլոր հաշիվների կենտրոնացված ռեեստր: Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծ։

Կենտրոնացված ռեեստրը կներառի վերջին 5 տարիներին բացված, փակված բանկային հաշիվների ու տրամադրված բանկային պահատուփերի վերաբերյալ տեղեկություններ: Կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանը վստահեցրեց, որ այս տվյալները որևէ բանկային գաղտնիք չեն ներառելու: Խոսքը ոչ թե բանկային հաշիվներում մնացորդի կամ շարժերի մասին է, այլ միայն հաշվի առկայության։ Նախագծի նպատակներից մեկը փողերի լվացման ու ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարն առավել արդյունավետ դարձնելն է։

Երիցյանի խոսքով՝ այսօր էլ, անհրաժեշտության դեպքում, իրավասու մարմինները հարցում են կատարում Կենտրոնական բանկին, վերջինը ճշտում է այդ տեղեկություններն ու տրամադրում իրավապահներին, սակայն դա ծախսատար է և՛ բանկերի, և՛ հենց Կենտրոնական բանկի համար։ Ըստ ներկայացված նախագծի՝ նմանատիպ ռեեստրը լայն տարածում ունի Եվրամիության երկրներում, մասնավորապես՝ Չեխիայում, Իսպանիայում, Լատվիայում, Ֆրանսիայում, Ավստրիայում և այլն: