Բայրամովը ՀՀ-ին առաջարկել է սահմանի դելիմիտացիայի երկկողմ քննարկումներ սկսել և կրկին խոսել «Զանգեզուրի միջանցքից»

Լուրեր

19.05.2026 | 15:27
ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Անդրանիկ Թևանյանի ասուլիսը․ ՈՒՂԻՂ
19.05.2026 | 15:19
Ադրբեջանական միջամտության նոր դեպք ենք հայտնաբերել և ուղարկել ԵՄ դեսպանին. Արման Թաթոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 15:10
Նոր միջադեպ Փաշինյանի քարոզարշավին // Բաքուն հայտարարել է՝ երբ կբացվի ՀՀ-Թուրքիա սահմանը․ ԼՈՒՐԵՐ
19.05.2026 | 15:00
ՌԴ-ն օգտագործում է ազդեցության գործակալներին Հայաստանում՝ իր նպատակներին հասնելու համար․ Մայքլ Քարփենթեր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 14:53
Հարավային Կովկասն այլևս չպետք է պատերազմի և բախման տարածք լինի. Հիքմեթ Հաջիև
19.05.2026 | 14:44
Եկեք, էս մարդուն բոլորով ճամփեք, էս մարդը ադեկվատ չի․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 14:35
Տարեց տղամարդու բերանը փակեցին և թևերն ընկնելով հեռացրին ՔՊ-ի հանրահավաքից
19.05.2026 | 14:27
Ադրբեջանն իրական շահագրգռվածություն է ցուցաբերում՝ փակելու Հայաստանի հետ հակամարտության էջը. Բայրամով
19.05.2026 | 14:19
Առավոտ ասում են՝ սիրում ենք բոլորիդ, կեսօրին՝ սատկացնելու ու կզցնելու ենք բոլորիդ․ Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 14:08
Իրանի խաղաղության նոր առաջարկը ներառում է պատերազմական վնասի փոխհատուցում և ամերիկյան զորքերի դուրսբերում
19.05.2026 | 14:00
230 մլն դրամ շահաբաժին․ ինչ է հայտարարագրել Արման Բաբաջանյանը
19.05.2026 | 13:51
Սի Ցզինպինը Թրամփին ասել է, որ Պուտինը «կարող է զղջալ Ուկրաինա ներխուժելու համար». FT
19.05.2026 | 13:43
Շատ լավ հասկանում ենք, ՌԴ-ից չէ որ պետք է ասեն՝ ԵՏՄ և ԵՄ անդամակցությունը անհամատեղելի են․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 13:37
70 մլն դրամ փոխառություն, 2 առանձնատուն․ ինչ է հայտարարագրել ԴՕԿ-ի առաջին համարը
19.05.2026 | 13:32
ՌԴ-ում միջուկային ուժերի զորավարժություններ կանցկացվեն՝ ավելի քան 64,000 անձնակազմի մասնակցությամբ
Բոլորը

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների Նախարարների խորհրդի 43-րդ նիստում ունեցած ելույթում մի շարք հայտարարություններ է արել՝ կապված Արցախյան երկրորդ պատերազմից հետո ստեղծված իրավիճակի հետ։ Այս մասին հաղորդում են տեղական լրատվամիջոցները։

Մասնավորապես, նա նշել է, որ Ադրբեջանը «վերականգնել է իր տարածքային ամբողջականությունը», իսկ Բաքուն բազմիցս հայտարարել է, թե «պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորել ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, սահմանների փոխադարձ ճանաչման ու հարգման հիման վրա»։

«Մենք Հայաստանին առաջարկում ենք սկսել սահմանի դելիմիտացիայի և դեմարկացիայի շուրջ երկկողմ քննարկումներ։ Ադրբեջանը Հայաստանից դրական արձագանքի է սպասում։ Հայաստանը պետք է կատարի իր միջազգային, ինչպես նաև եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտականությունները և տրամադրի ականապատ տարածքների քարտեզները՝ մարդկային մեծ տառապանքներից խուսափելու համար»,- ասել է Բայրամովը։

Նշենք, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ չկա որևէ դրույթ, որով Հայաստանը պարտավորվում է տրամադրել ականապատ տարածքների քարտեզները, փոխարենը հստակ կետ կա գերիների, պատանդառված և այլ պահվող անձանց վերադարձի մասին, որը Ադրբեջանը չի կատարում։

Բացի այդ, Ադրբեջանի ԱԳ նախարարը կրկին խոսել է որևէ միջազգային փաստաթղթում չամրագրված «Զանգեզուրի միջանցքի» մասին։

«2020թ․ նոյեմբերի 10-ի համատեղ հայտարարությունը լրացվեց 2021թ․ հունվարի 11-ի Ադրբեջան-Ռուսաստան-Հայաստան հայտարարությամբ, որը նախատեսում է տարածաշրջանում հաղորդակցության ուղիների բացում։ Այդ միջոցառումների իրականացումն էապես կփոխի Հարավային Կովկասի լանդշաֆտը։ «Զանգեզուրի միջանցքը», որը նոր կապող օղակ է Ադրբեջանի ու Թուրքիայի միջև, կծառայի առկա առևտրային և տրանսպորտային կապերի զարգացմանը, ինչպես նաև գրեթե 30 տարի անց կմիավորի Նախիջևանի մեկուսացած էքսկլավը Ադրբեջանի հետ»,- ասել է Ջեյհուն Բայրամովը։

Էմմա Չոբանյան