Առանց գերիների վերադարձի Ադրբեջանի հետ վստահության մթնոլորտ չի կարող լինել. Հովհաննես Իգիթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.05.2026 | 21:47
Ըմբիշ Ավետիք Թութխալյանը դարձել է Մ-17 ԵԱ բրոնզե մեդալակիր
17.05.2026 | 21:23
Ժաննա Անդրեասյանն այցելել է մի շարք կրթական հաստատություններ, որոնք կառուցվել, վերակառուցվել և նորոգվել են «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում
17.05.2026 | 20:55
Ըմբիշ Էրիկ Ղազարյանը` Մ-17 ԵԱ բրոնզե մեդալակիր
17.05.2026 | 20:32
ՆԱՏՕ-ի ինքնաթիռները Լատվիայում օդ են բարձրացվել անօդաչու թռչող սարքի պատճառով
17.05.2026 | 19:49
Մենք մի հատ «ջարդված մատ» ունենք, անունը՝ Նիկոլ Փաշինյան, որը պետք է պոկենք և վռնդենք․ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 19:17
«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարներն են օգնության հասել
17.05.2026 | 18:48
Լսի՛, այ կալուգացի, ես քեզ ասել եմ` պետությունը կոկորդումդ ա մնալու, խռխռալու ես. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 18:38
Կարեն Սարգսյանը՝ մարզական սամբոյի Եվրոպայի չեմպիոն
17.05.2026 | 18:16
«Հայաստան» դաշինքի հանրահավաքը Աբովյանում․ՈՒՂԻՂ
17.05.2026 | 17:37
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քայլերթը էրեբունիում․ ՈւՂԻՂ
17.05.2026 | 17:29
ՃՏՊ Սևան-Ճամբարակ ավտոճանապարհին
17.05.2026 | 17:13
Մետրոպոլիտենում առաջացած տեխնիկական խափանումը վերացվել է
17.05.2026 | 16:42
Վրաստանում երկրի ղեկավարը բիզնեսմեն է, վարկերն 8% են, ՀՀ-ում երկրի ղեկավարը լրագրող է, 20% են. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 16:12
Խափանում մետրոպոլիտենում․ այն կաշխատի մեկ գծանի երկկողմանի երթևեկությամբ
17.05.2026 | 16:02
Սպասվում է անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ․ օդի ջերմաստիճանը կնվազի
Բոլորը

ԵԽԽՎ-ում ընդհանուր մթնոլորտը ուղղված է այն խնդիրների լուծմանը, որոնք հայկական կողմին հուզում են։ Այսօր հրավիրած ասուլիսում այս մասին հայտնեց ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Հովհաննես Իգիթյանը:

«Այսինքն՝ բոլոր զեկուցողները և անդամները, բացառությամբ մեկ-երկու երկրների ներկայացուցիչների, գտնում են, որ առանց հայ գերիների վերադարձի անհնար է առաջ շարժվել։ Երբ խոսում են վստահության մթնոլորտ ստեղծելու մասին, այդ թվում՝ ադրբեջանցիները, պարզ է, որ որևէ վստահության մթնոլորտ՝ առանց գերիների վերադարձի անհնար է»,- ասաց Իգիթյանը։

Նա նշեց, որ ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովում վերջին այցի ժամանակ բարձրացրել է ադրբեջանցիների կողմից Հայաստանի տարածք ներխուժելու հարցը։ «Այնտեղ քննարկվում էր Թուրքիայի հարցը, որը Միջերկրական ծովում ռազմատենչ գործողություններ է իրականացնում, և դա դժգոհություն է առաջացրել ԵԽԽՎ-ում, բոլոր զեկույցներում դա որպես բացասական երևույթ նշված է։ Մենք զուգահեռներ տարանք նաև այն հանգամանքի հետ, թե ինչ է անում Ադրբեջանը՝ սկզբում ներխուժում է ռազմական ձևով, հետո ասում է՝ եկեք բանակցենք։ Ինչպես Թուրքիայի հարցում, այնպես էլ Ադրբեջանի հարցում մեր գործընկերները ԵԽԽՎ-ում բարձրացրեցին հարց, որ ցանկացած բանակցություն անհնար է, եթե ներկա են ռազմական ուժերը»,- նշեց Իգիթյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: