Կանադայում ռեկորդային շոգի պատճառով տասնյակ մարդիկ են մահացել․ BBC

Լուրեր

24.08.2026 | 22:21
Սիրիան հայտնել է, որ Իսրայելի հետ բանակցությունները կենտրոնացած են եղել էսկալանցիայի թուլացման և Թուրքիայի հետ լարվածության կանխման վրա
24.08.2026 | 22:10
Ռուբինյանը և Դեյվիդ Ալենը քննարկել են Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական համագործակցության խորացման հարցեր
24.08.2026 | 21:56
Փրկարարները քաղաքացիներին և հեծանվանավակը մոտեցրել են ափ
24.08.2026 | 21:43
Սևանա լճի մակարդակը տարվա սկզբից բարձրացել է 49 սմ-ով
24.08.2026 | 21:28
Խորհրդային լրտես Գլյուքսմանի թոռն առաջադրվել է Ֆրանսիայի նախագահի պաշտոնում
24.08.2026 | 21:14
Կառավարությունը ներկայացրել է 2026-2031 թթ․ գործունեության հիմնական ուղենիշները
24.08.2026 | 20:58
Գազատար է վնասվել. Արագյուղ բնակավայրում գազանջատում է
24.08.2026 | 20:44
Զելենսկին Ալիևի օգնականին պարգևատրել է շքանշանով 
24.08.2026 | 20:30
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ
24.08.2026 | 20:16
ԿԲ-ն նոր կարգավորում է սահմանել․ բանկերից տեղեկանք ստանալը կդառնա անվճար
24.08.2026 | 19:52
Թրամփը հայտարարել է, որ Իրանը «փլուզվում է»
24.08.2026 | 19:36
Մարադոնայի ձեռքով գոլի գնդակը 3,35 միլիոն դոլարով վաճառվել է աճուրդում
24.08.2026 | 19:22
Փաշինյանը շնորհավորել է Տոկաևին
24.08.2026 | 19:14
Պուտինը թույլատրել է պետությանը փոխանցել «կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտները», որոնց սեփականատերերը չեն կարողանում դրանք պաշտպանել ԱԹՍ-ներից
24.08.2026 | 19:00
Մեկը լինի ձեր դարդը լացի, դուք ինչ եք եկել «Բարգավաճ Հայաստանի» դարդը լացում․ Փաշինյանը՝ Գրիգորյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կանադայում ռեկորդային շոգի պատճառով տասնյակ մարդիկ են մահացել։ Վանկուվերի ոստիկանությունը ուրբաթ օրվանից մինչ օրս արձագանքել է ավելի քան 130 անսպասելի մահվան դեպքերի մասին հաղորդման։ Նրանցից շատերը եղել են տարեցներ կամ ունեցել են առողջական խնդիրներ։ Ոստիկանությունից հայտնել են, որ մահվան դեպքերին ուղեկցող գործոն է եղել շոգը, հայտնում է BBC-ն։

Բրիտանական Կոլումբիա նահանգում էլ 2 օրում գրանցվել է անսպասելի մահվան շուրջ 70 դեպք։

Այս շաբաթ երկրում գրանցվել է ռեկորդային 49.5C ջերմաստիճան։ Մինչ այս, Կանադայում ջերմաստիճանը երբեք չի գերազանցել 45 աստիճանը։

Լիտոն գյուղի բնակչուհին պատմել է լրագրողներին, որ փողոց դուրս գալ գրեթե անհնար է եղել։

«Մենք ջանում ենք հնարավորինս շատ մնալ փակ տարածքներում։ Սովորել ենք շոգին, դա չոր շոգ է, սակայն 30 աստիճանը զգալիորեն տարբերվում է 47 աստիճանից»,- ասել է նա։

Հարևան Բերնաբի քաղաքի ոստիկանությունն էլ հայտնել է, որ «անսպասելի մահվան» 25 ահազանգ է ստացել՝ հավելելով, որ նրանցից շատերը տարեցներ են եղել։ Իսկ կիրակի Բրիտանական Կոլումբիայի բժիշկներն արձագանքել են ջերմային հյուծվածության 107 դեպքի ու արևային հարվածի 32 դեպքի։

Տաթև Ֆռանգյան