Վյուրցբուրգում դանակով անցորդների վրա հարձակումն իսլամիստական դրդապատճառ է ունեցել

Լուրեր

11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
Բոլորը

Բավարական Վյուրցբուրգ քաղաքի կենտրոնում դանակով հարձակումը, որը հունիսի 25-ին իրականացրել էր 24-ամյա սոմալացին, ըստ ամենայնի, իսլամիստական դրդապատճառ է ունեցել։ Այս մասին հունիսի 29-ին հայտնել են Մյունխենի դատախազությունից և Բավարիայի ոստիկանությունից, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Այդ հանցագործությունների իսլամիստական դրդապատճառը հավանական է»,- նշել են հետաքննիչները։

Սրա հետ մեկտեղ, մեղադրյալի բնակարանի խուզարկության ժամանակ ոչ մի քարոզչական նյութ չի հայտնաբերվել, հայտնել են ոստիկանությունից։ Միջադեպի հետաքննությանը ներգրավված է ոստիկանության 130 աշխատակից։

Ենթադրության համար, որ չարագործը ղեկավարվել է իսլամիստական դրդապատճառներով, հիմք է հանդիսանում այն փաստը, որ հարձակման ժամանակ տղամարդը, ականատեսների վկայություններով, գոռացել է «Ալլահ աքբար» (Աստված մեծ է)։ Բացի այդ, ձերբակալությունից հետո գտնվելով Վյուրցբուրգի քաղաքային կլինիկայում՝ սոմալացին իր արարքն անվանել է «ջիհադ» կամ «սուրբ պատերազմ», հայտնում է epd գործակալությունը:

Հիշեցնենք՝ հունիսի 25-ին Սոմալիի 24-ամյա քաղաքացին Վյուրցբուրգի կենտրոնում խանութներից մեկից գողացված դանակով հարձակվել է անցորդների վրա։ Այս հանցագործության զոհ է դարձել 3 կին։ 6 մարդ ծանր մարմնական վնասվածքներ է ստացել, ևս մեկ անցորդ՝ թեթև մարմնական վնասվածք։

Տաթև Ֆռանգյան