Ակնկալվում է, որ ԵՄ խորհրդի՝ Հայաստանի հետ ընդհանուր ավիացիոն գոտու ստեղծման շուրջ համաձայնագիրը կստորագրվի աշնանը

Լուրեր

06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
06.11.2026 | 20:13
Դատավորների ընդհանուր ժողովն ընտրել է հանձնաժողովի և խորհրդի նոր անդամներին
Բոլորը

Երեկ Եվրոպական միության խորհուրդը հավանություն է տվել ԵՄ հարևանության երեք երկրների՝ Ուկրաինայի, Հայաստանի և Թունիսի հետ ընդհանուր ավիացիոն գոտու ստեղծման շուրջ համաձայնագրեր, ինչպես նաև Կատարի հետ՝ օդային տրանսպորտի վերաբերյալ համաձայնագիր ստորագրելու վերաբերյալ որոշումներին:

ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունից տեղեկացնում են, որ նշյալ համաձայնագրերը թույլ կտան բացել ավիատրանսպորտի շուկան՝ նոր հնարավորություններ առաջարկելով սպառողներին և ավիաընկերություններին։

«Ավելի արդյունավետ միակցվածության շնորհիվ նոր թափ կհաղորդվի առևտրի, զբոսաշրջության, ներդրումների խթանմանը, սոցիալ-տնտեսական զարգացմանը։

ԵՄ խորհուրդն այժմ պատրաստ է ստորագրել ավիացիայի ոլորտին առնչվող չորս կարևոր համաձայնագրերը, որոնց միջոցով կապահովվի շուկայի հասանելիությունը ավիափոխադրող ընկերություններին և կընդլայնվի միակցվածությունն ու քաղաքացիների տեղաշարժի ազատությունը։ Համաձայնագրերի միջոցով կապահովվի նաև անվտանգության և ապահովության բարձրագույն մակարդակը, միջոցներ կձեռնարկվեն հավասար մրցակցային պայմանների ապահովման ուղղությամբ»,- նշել է Պորտուգալիայի ենթակառուցվածքների նախարար Նունո Սանթոսը, որն այժմ նախագահում է ԵՄ Խորհրդում:

Հարևանության տարածքի երկրների հետ ստորագրվելիք երեք համաձայնագրերի շնորհիվ կհանվեն շուկայի սահմանափակումները ԵՄ հարևան երկրների նկատմամբ և՝ այդ երկրները կասոցացվեն ԵՄ-ն ներքին ավիացիոն շուկային, քանի որ նրանց կողմից կներդրվեն ԵՄ ավիացիոն չափանիշները և կկիրառվեն ԵՄ ավիացիայի կանոնները։

Կատարի հետ համաձայնագրի միջոցով շուկան հավասարապես կբացվի անդամ բոլոր 27 երկրների համար․ կապահովվի Կատարի և ԵՄ-ն միջև ավիափոխադրումների համար գործող կանոնների ու ստանդարտների արդիականացումը։ Համաձայնագիրը կլինի իր տեսակի մեջ առաջինը՝ ԵՄ-ն և Պարսից ծոցի երկրների միջև:

Բոլոր չորս համաձայնագրերի դրույթներով կամրագրվեն բնապահպանական, սոցիալական և արդար մրցակցության պահանջներ և դրանց կիրարկման կուռ մեխանիզմներ` մրցակցության ցանկացած խեղաթյուրումից կամ այլ չարաշահումներից խուսափելու նպատակով:

Ուկրաինայի, Հայաստանի և Կատարի հետ համաձայնագրերն, ըստ ընդունված որոշումների, կարող են ժամանակավորապես կիրարկվել մինչև կավարտվեն փաստաթղթերի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ՝ ներպետական օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգերը։

Ակնկալվում է, որ չորս համաձայնագրերը կստորագրվեն 2021 թվականի աշնանը: Այնուհետև, համաձայնագրերը պետք է վավերացվեն ԵՄ անդամ բոլոր պետությունների, Միության և ստորագրող երկրի կողմից»,- ասված է հաղորդագրությունում: