Մեկնարկել է ապաստան հայցողների նոր կացարանի շինարարությունը. միգրացիոն ծառայություն

Լուրեր

03.08.2026 | 19:34
Factor TV-ի հրապարակումներից հետո երկու կաթված ստացած կալանավորն ազատ է արձակվել
03.08.2026 | 19:19
Իդրամը և IDBank-ը՝ Seaside Startup Summit-ի ստարտափների կողքին
03.08.2026 | 19:09
Դանիել Իոաննիսյանի հաղորդման հիման վրա Ավետ Կոնջորյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
03.08.2026 | 18:52
Դավիթ Համբարյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար
03.08.2026 | 18:50
ՖԻԴԵ. Հայ շախմատիստների դիրքերը դասակարգման աղյուսակում
03.08.2026 | 18:45
Ռուբեն Ռուբինյանը երկու խորհրդական և երկու օգնական է նշանակել
03.08.2026 | 18:41
2020 թվականին տեղի է ունեցել ՔՊ-ի նենգ ու ստոր արշավը ԱԺ-ում աշխատող իմ կնոջ դեմ․ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 18:32
Ավետիք Չալաբյանի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ
03.08.2026 | 18:26
Թուրքական Աքյաքայի շրջանի ղեկավարը Հայաստանի հետ սահմանին ծանոթացել է երկաթուղու շինաշխատանքներին
03.08.2026 | 18:17
Վնասով աշխատող ընկերության ղեկավարն ավելի շատ է ստանում, քան նախագահն ու վարչապետը միասին վերցրած․ Արթուր Խաչատրյանը՝ Կոնջորյանի կնոջ մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 18:11
Մարտի 1-ի գործով մեղադրյալ՝ ոստիկանության նախկին պետ Հայկ Հարությունյանի գործն ուղարկվել է դատարան
03.08.2026 | 18:04
«ԷԼԵՆ-ԱԿՎԱ» ընկերությանը պատկանող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
03.08.2026 | 17:55
Հայաստանի Մ-18 հավաքականը 6-րդն է շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում
03.08.2026 | 17:51
Որոշումը իմն է, վարչությանը և խմբակցությանը. Ռուբինյանը` ԱԺ նիստերին բարեկիրթ լինելու առաջարկի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 17:43
Պաշտպանության հանձնաժողովում չեմ լինելու. Անդրանիկ Քոչարյան
Բոլորը

Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում տեղի է ունեցել ապաստան հայցողների ժամանակավոր տեղավորման նոր կենտրոնի շինարարության մեկնարկի արարողությունը. տեղեկացնում են միգրացիոն ծառայությունից:

«Ծրագիրն իրականացվում է Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի (ՄՔՄՄԿ) և ՀՀ ՏԿԵՆ միգրացիոն ծառայության համագործակցությամբ, միջազգային դոնորների ֆինանսավորմամբ: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 1.358.000 եվրո, որը հատկացվել է Դանիայի Թագավորության, Նիդերլանդների Թագավորության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությունների կողմից: Այս առիթով Հայաստան են ժամանել Դանիայի Թագավորության միգրացիայի հարցերով դեսպան Նիկոլայ Ռուգեին և ներգաղթի ու ինտեգրման նախարարության ապաստանի հարցերով վարչության ստորաբաժանման ղեկավար Անդերս Շլյութթեր-Հվելպլունդը, որոնք այցելեցին նաև Միգրացիոն ծառայություն:

Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը երախտագիտություն հայտնեց ժամանակավոր կացարանի կառուցմանը մասնակցելու համար և նշեց, որ նույնիսկ համավարակով պայմանավորված՝ ապաստան հայցողների թիվը Հայաստանում շատ փոքր նվազման միտում է արձանագրել, և նոր՝ առավել մեծ հնարավորություններով կացարանի անհրաժեշտությունը առավել քան կարևոր է։ Միևույն ժամանակ Ա․ Ղազարյանն անդրադարձավ Հայաստանում միգրացիոն ոլորտում ինստիտուցիոնալ բարեփոխումների օրակարգին և իրականացվող աշխատանքներին, որը նաև դրական ազդեցություն կունենա ապաստանի համակարգի բարելավման վրա։
Դեսպան Ռուգեին բարձր գնահատեց Հայաստանում միգրացիոն ոլորտում իրականացվող բարեփոխումները, այդ թվում՝ ապաստան հայցողների կացարանի կառուցման ուղղությամբ տարվող աշխատանքը։ Նա նաև նշեց, որ Դանիան ներկայումս որոշակի քայլեր է իրականացնում դեպի իրենց երկիր անկանոն միգրացիայի կանխարգելման ուղղությամբ՝ միաժամանակ աջակցելով և համագործակցելով այլ երկրների հետ։

Նոր կացարանը, որը նախատեսված է 100-120 ապաստան հայցողի համար, կառուցապատողի հավաստմամբ, պատրաստ կլինի 2022 թ-ի կեսերին: Շինարարական աշխատանքների մեկնարկի արարողությանը ներկա էին ՀՀ ՏԿԵ փոխնարար Վաչե Տերտերյանը, ով բարձր գնահատեց միջազգային գործընկերների ներդրումը ոլորտի բարելավման գործում: Ներկա էր նաև Նիդերլանդների Թագավորության դեսպան Նիկոլաս Սխերմերսը, որն իր գոհունակությունը հայտնեց ծրագրում իրենց մասնակցության առթիվ: ՄԾ պետ Ա.Ղազարյանը նկատեց, որ այս նախաձեռնությամբ Հայաստանում ապաստան հայցողների կենսապայմանները համապատասխանեցվում են միջազգային ստանդարտներին, և բարելավվում է Հայաստանի՝ 1951 թ-ի փախստականների կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կատարման որակը:
Ծրագիրն իրականացվում է ՄՔՄՄԿ-ի կողմից իրականացվող միգրացիայի և սահմանների կառավարման ծրագրային փաթեթի շրջանակներում»,- ասված է հաղորդագրությունում: