Օտարերկրյա փաստաբանները կարող են ներկայացնել միջնորդություն․ անհրաժեշտ է Ադրբեջանի համաձայնությունը

Լուրեր

09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
Բոլորը

Օտարերկրյա փաստաբանները կարող են միջնորդություն ներկայացնել հայ ռազմագերիների պաշտպանության համար, բայց անհրաժեշտ է Ադրբեջանի համաձայնությունը: «Հայ ռազմագերիների վերադարձը՝ նրանց մեղադրանք առաջադրելուց հետո. ի՞նչ հնարավորություններ կան» թեմայով առցանց քննարկման ժամանակ նման կարծիք հայտնեց միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը։

«Հայաստանում հաճախ են դատավարություններին մասնակցում օտարերկրյա փաստաբաններ: Տեսականորեն հնարավորություն պետք է լինի նաև Ադրբեջանում, չգիտեմ Ադրբեջանի օրենքներով դա արգելվում է, թե ոչ, բայց քանի որ Ադրբեջանը կեղծ գործեր է սարքել, և որպեսզի կեղծիքը ջրի երես դուրս չգա, բոլոր բանտարկյալներին պահում է իզոլացված, որպեսզի նրանք չշփվեն հասարակության հետ, քանի որ կպատմեն իրականությունը: Հնարավոր է պատմեն, որ իրենց նկատմամբ ճնշումներ ու բռնություններ են եղել, իսկ դա արդեն դատավարությունը դարձնում է անօրինական: Նման մեծ ռիսկի առաջ կանգնած լինելով՝ շատ քիչ է հնարավոր, որ Ադրբեջանի իշխանությունները թույլ կտան օտարերկրյա փաստաբաններ ներգրավել»,- նշեց Ղազարյանը: Նա նաև հավելեց, որ հնարավոր է որոշ իմիտացիա անեն, որ փաստաբաններ գնան Ադրբեջան, հանդիպեն մեղադրյալներին, որոնք նախօրոք ցուցումներ ստացած կլինեն՝ ինչ պետք է ասեն, և դրանով կավարտվի:

Մանրամասները՝ տեսանյութում: