«Թող ինֆարկտը նորմալ՝ աբշիրնի խփի, նոր կգաք»․ Փաշինյանը ներկայացրեց սրտի անվճար ստենդավորման գործընթացը

Լուրեր

09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
Բոլորը

Ազգային ժողովում արտահերթ նիստով քննարկվում է Կառավարության կողմից ներկայացված «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թթ.  ծրագրի մասին» օրենսդրական փաթեթը, որով առաջարկվում է մի շարք պետական շենքեր մասնավորեցնել։

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն իր ելույթում անընդունելի համարեց հանրության համար կարևոր նման հարցի քննարկումն առանց պատշաճ խորհրդարանական լսումներ անցկացնելու:

«Նախատեսվում է առողջապահական շուրջ 10 կարևոր օբյեկտների սեփականաշնորհում, մինչդեռ առողջապահական ու սոցիալական հարցերի հանձնաժողովն անմասն է մնացել քննարկումներից»,- ասաց նա՝ հավելելով, որ սա շատ կարևոր առիթ է քննարկելու առողջապահական քաղաքականությունը։

«Այո, շատ ճիշտ է ասվում, որ մասնավոր հիվանդանոցները շատ ավելի լավ վիճակում են, քան պետական, այո’, հաճախ մասնավոր հիվանդանոցների զուգարաններից ավանդական գարշահոտություն չի փչում, բայց արդյունքում տեղի է ունենում հետևյալը, որ եթե որևէ քաղաքացի փռշտալուց ավելի առողջական բողոք ունի, շատ թե քիչ հետազոտություն անցնելու համար ամենաքիչը 150․000 դրամ պետք է ծախսի, որ պատկերացում կազմի իր առողջական վիճակի վերաբերյալ»,- ասաց Փաշինյանը։

Պատգամավորի խոսքով՝ տասյնակ հազարավոր մարդկանց պետությունը պետպատվերի հնարավորություն չի տալիս, քանի որ «անապահովության սանդղակի չափանիշներից 0,5 աստիճան պակաս են»:

«Հաջորդ խնդիրը՝ մենք մի քանի տարի արդեն իրականացնում ենք սրտի անվճար վիրահատման՝ ստենդավորման ծրագիրը և թմբկահարում ենք այդ մասին, բայց տասնյակ զավեշտալի դեպքեր են գրանցվել, պայման ենք դնում, ասում ենք՝ պետք է շտապօգնությունով հասնես հիվանդանոց և պետք է սրտամկանը մահանալու պրոցեսի մեջ լինի։ Մարդիկ գնում են հիվանդանոց, նախ ասում են՝ պետք է հարևանիդ 06-ով չգայիր, ոչինչ, որ շտապօգնությունը մի ժամ ուշացել է, գնա հետ, նստի շտապօգնությունը արի։ Հետո՝ ասում են, ճիշտ է երկու ժամից ինֆարկտը ստանալու ես, բայց էս պահին դեռ չես ստացել, կառավարության որոշման համաձայն՝ արի գնա տուն, թող ինֆարկտը խփի, նորմալ աբշիրնի, եթե բախտդ բերի հասնես հիվանդանոց, պետպատվերով կվիրահատենք»,- ներկայացրեց ընդդիմադիր պատգամավորը։

Փաշինյանի համոզմամբ՝ ՀՀ-ում հիվանդությունների կանխարգելման համակարգ չկա, քանի որ դրանք պետք է իրականացվեն պոլիկլինիկաներում, որոնք էլ «ջախջախված են»։ Պատգամավորը նկատեց, որ Երևանի պոլիկլինիկաների 90 տոկոսը հիշեցնում է «երկրաշարժի ավերակներ», ու եթե մարդիկ զարկերակային ճնշումից ավելի խնդիր ունեն, վերջիններիս ուղարկում են հետազոտության։

«Իսկ ամենապրիմիտիվ անալիզները աստղաբաշխական թվեր են, ըստ էության այսօր ՀՀ-ում առողջապահական օլիգարխիկ համակարգ է գործում»,- ասաց նա։

Պատգամավորն իր ելույթի վերջում հայտարարեց, որ «Ելք» խմբակցությունը դեմ է քվեարկելու այս նախագծին։

 

Սեդա Ղուկասյան