Շվեդիայի վարչապետը հայտարարել է հրաժարական տալու մասին

Լուրեր

11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
Բոլորը

Շվեդիայի վարչապետ Ստեֆան Լյովենը հայտարարել է իր հրաժարականի մասին: Այսպիսով, երկրում արտահերթ ընտրություններ չեն լինի: Լյովենը խորհրդարանի նախագահին խնդրել է նոր կառավարություն կազմել, հաղորդում է Euronews-ը:

Մեկ շաբաթ առաջ սոցիալ-դեմոկրատ Լյովենը դարձել է Շվեդիայի նախարարների կաբինետի առաջին ղեկավարը, ում խորհրդարանն անվստահության քվե է տվել։ «Շվեդ դեմոկրատներ» պոպուլիստական կուսակցության նախաձեռնած քվեարկության ժամանակ վարչապետին դեմ են քվեարկել պատգամավորների մեծ մասը։

Լյովենը խոստացել էր կա՛մ հրաժարական տալ, կա՛մ արտահերթ ընտրություններ հայտարարել։ Արդյունքում, կոալիցիոն գործընկերների հետ խորհրդակցությունից հետո, քաղաքական գործիչը որոշել է հրաժարական տալ։

Ստեֆան Լյովենը Շվեդիայի կառավարության ղեկավարն էր 2014 թվականից: Խորհրդարանն անվստահություն է հայտնել վարչապետին՝ նախարարների կաբինետի՝ նորակառույց տներում վարձով բնակարանների համար շուկայական գներ սահմանելու վերաբերյալ առաջարկի պատճառով:

Տաթև Ֆռանգյան