Պետականության տակ դրված ականը. տասը տարի անց մարտի 1-ի մեղավորները պատասխանատվության չենթարկվեցին. «Ժողովուրդ»

Լուրեր

14.10.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.10.2026 | 22:28
Հրազդանում ոստիկանները թմրանյութի 105 փաթեթ և զենք-զինամթերք են առգրավել
14.10.2026 | 22:13
36 ժամ գազ չի լինի Արաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:57
Ծանրորդ Նարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոն
14.10.2026 | 21:45
Սահմանադրական դատարանի նախագահի նոր ընտրությունը կանցկացվի
14.10.2026 | 21:42
24 ժամ ջուր չի լինի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:27
ԶՈՒ ԳՇ պետը չհայտարարված այցեր է կատարել ՊՆ զորամասեր
14.10.2026 | 21:13
Ադրբեջանում մի խումբ անձինք կալանավորվել են դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի համար
14.10.2026 | 21:04
Սահմանադրական դատարանի նախագահ չընտրվեց. աշխատակարգային նիստն ավարտվել է
14.10.2026 | 21:00
Վարչապետը բացահայտեց՝ անկլավների փոխանակումն ամենահավանականն է, Արծվաշենը՝ Ադրբեջանին, 3 անկլավ՝ ՀՀ-ին․ Թագուհի Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:44
Իրանամետ հաքերները ստանձնել են Ադրբեջանի դեմ կիբերհարձակման պատասխանատվությունը՝ պատճառ նշելով հիջաբ կրելու արգելքը
14.10.2026 | 20:30
«Ցավոտ սահմանափակումներ»՝ մարզերից եկողների համար․ ինչ է պատրաստվում անել քաղաքապետարանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:23
Էդգար Շաթիրյան, Վլադիմիր Վարդանյան. ՍԴ նախագահի պաշտոնին հավակնում է երկու թեկնածու
14.10.2026 | 20:10
Ինչ են խոսել անկլավների մասին․ Փաշինյանը բացահայտում է Ալիևի հետ Թուրքմենստանում շփման թեման. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:00
Թքած ունեցան բնապահպանության վրա․ կառավարությունը վտանգներ տեսավ, բայց թույլատրեց Ամուլսարը շահագործել․ Լևոն Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Այսօր մարտի 1-ի սպանդի 10-րդ տարելիցն է` Հայաստանի պատմության ամենասեւ էջերից մեկը: Տասը տարի առաջ այս օրը` լուսադեմին, իշխանությունը հարձակվեց եւ բռնությամբ ցրեց նախագահական ընտրությունների կեղծված արդյունքների դեմ շուրջօրյա հանրահավաքներ անող ընդդիմադիրներին, ապա երեկոյան մայրաքաղաքի կենտրոնում գնդակահարեց 10 ցուցարարի:

Չափազանցրած չենք լինի, եթե ասենք, որ ե՛ւ մարտի 1-ը, ե՛ւ 1999թ. հոկտեմբերի 27-ն իրենց բնույթով նման էին` այդպես մեծ հարված հասցնելով պետականության հիմքերին: Հիմա՝ տասը տարի անց, պետք է արձանագրենք` մարտի 1-ի մեղավորներն այդպես էլ պատասխանատվության չենթարկվեցին. փոխարենը բանտերում հայտնվեցին ընդդիմադիրները շինծու քրեական գործերի արդյունքում: Մինչդեռ կատարվածի համար պատասխանատվություն պետք է կրեին իշխանությունները՝ ե՛ւ այն ժամանակ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ե՛ւ վարչապետ Սերժ Սարգսյանը, ե՛ւ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը, իշխանական թեկնածուի՝ Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի պետ Հովիկ Աբրահամյանը, ոստիկանապետ Հայկ Հարությունյանը, ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանը, նախկին դատախազ Աղվան Հովսեփյանը, պաշտպանության նախկին նախարար Միխայիլ Հարությունյանն ու ԳՇ նախկին պետ Սեյրան Օհանյանը, իրավապահ տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ, ՀՀԿ-ի հետ կոալիցիոն հուշագիր ստորագրած քաղաքական ուժերը` ԲՀԿ, ՕԵԿ, ՀՅԴ: Ու քանի դեռ Հայաստանում իշխանության են հոկտեմբերի 27-ի եւ մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ ամենապատասխանատու պաշտոն զբաղեցրած անձինք, այս ոճրագործությունները երբեւէ չեն բացահայտվի:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: