Նախկինները շոկի մեջ են․ դուք Նիկոլ Փաշինյանից ավելի մեղավոր եք՝ այս դատավարությունում ասաց ժողովուրդը․ Արամ Սարգսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 16:09
Բելառուսում արգելել են Հայաստանից և Վրաստանից կոնյակի արտադրատեսակների վաճառքը
30.10.2026 | 16:00
ԱՄՆ-ը նույնպես կկորցնի, եթե չշարունակի աջակցել Ուկրաինային ՌԴ-ի դեմ պայքարում․ ԱՄՆ բանակի նախկին սպա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 31-ին Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 7 աստիճանով
30.10.2026 | 15:46
Իրեն թվում է` հեղափոխական, «Դուխով» կեպկայով Նիկոլն է. Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 15:40
Տղամարդ պատգամավորները պետք է ներողություն խնդրեն դահլիճում գտնվող կանանցից. Նազելի Բաղդասարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 15:35
«Տարաձայնությունների տեղ չկա». Էրդողանը շեշտել է թյուրքական աշխարհի միասնությունը՝ Ալիևի բացակայության պայմաններում
30.10.2026 | 15:26
Ջուդ Բելինգեմի հայրը հրավիրվել է Անգլիայի վետերանների հավաքական
30.10.2026 | 15:20
Հոկտեմբերի 31-ին COP17-ի պատճառով Երևանի կենտրոնում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
30.10.2026 | 15:10
Վարույթ՝ Կաթողիկոսի գործով նախկին դատավորի դեմ // «Օտարերկրյա գործակալ» «Նովայա գազետա»-ն փակվում է․ ԼՈՒՐԵՐ
30.10.2026 | 15:03
Ընդդիմության հարցերը լեգիտիմ են. Ռուբեն Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 14:54
2 ճանապարհ կար՝ հավերժական պատերազմ կամ հավերժական խաղաղություն․ Հաջիևը՝ ՀՀ-ի հետ կարգավորման գործընթացի մասին
30.10.2026 | 14:46
Հայտնի է՝ երբ է բացվելու «Միլանի» և «Ինտերի» նոր ստադիոնը
30.10.2026 | 14:36
Պենտագոնը Բալթյան երկրներին խնդրում է մեղմել ՌԴ-ից սպառնալիքի վերաբերյալ հռետորաբանությունը․ Reuters
30.10.2026 | 14:27
Նարեկ Կարապետյանը` Փաշինյանի առաջարկի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 14:19
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար․ Աբիսողոմոնյան
Բոլորը

Factor TV-ն զրուցել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ

-Պարո՛ն Սարգսյան, Դուք գնահատական եք հնչեցնում, որ Ռուսաստանը պարտվում է աշխարհաքաղաքական պրոցեսներում, և Հայաստանի այլընտրանքն Արևմուտքն է։ Ընտրություններում 54 տոկոս քվե ստանալով՝ Նիկոլ Փաշինյանն ունենո՞ւմ է բավարար ռեսուրս՝ բացառապես ՀՀ-ի պետական շահերի սպասարկման քաղաքականություն վարելու համար։ Օրինակ՝ եթե բանակի կամ տնտեսության վերականգնման տեխնոլոգիաները արևմտյան երկրներում են, կոնկրետ քայլեր կկատարի՞ Փաշինյանը՝ պայմանագրեր կնքելով, դրանք ՀՀ տեղափոխելով՝ չնայելով, թե հյուսիսից ու հարավից ինչ են ասելու, ով է դրանից դժգոհելու։

-Ես այն կարծիքին եմ, որ Նիկոլ Փաշինյանի՝ հիմա ունեցած այդ հնարավորություններն ավելի շատ են, քան նոյեմբերի 9-ից հետո, որովհետև ամսի 9-ից հետո լրիվ ուրիշ Հայաստանում էինք արթնացել, և կասկածի տակ էին Նիկոլ Փաշինյանի իշխանությունը և նրա լեգիտիմությունը։ Պատերազմ էր եղել, որում պարտվել էինք և ասում էին՝ պարտվողը պիտի հեռանա։ Ժողովուրդը որոշեց, որ պարտվողը կարող է նաև չհեռանալ, որովհետև պարտության մեղավորն ու քավության նոխազը միայն Նիկոլ Փաշինյանը չէ։ Այս քվեարկության բուն բովանդակությունը ոչ թե գաղափարի մեջ էր, այլ պատերազմում պարտվածին դատելու։ Այս քվեարկությունը դատավարություն էր, ընտրություն չէր, և արդյունքում ժողովուրդն ասաց, գիտեք՝ ինչ, դուք ավելի մեղավոր եք, քան Նիկոլ Փաշինյանը։ Նախկինները դրա համար շոկի մեջ են, չնայած իրենք պիտի ուրախ լինեին, որ երկրորդ տեղն են ընկել և պիտի ամեն ինչ անեն, որ իրենց տված երկրորդ տեղի քվեն արդարացնեն։

Կանի՞ Նիկոլ Փաշինյանը դա, թե չի անի, բարդ խնդիր է շատ։ Իհարկե՝ կաներ այդ խնդիրը, եթե ԱԺ-ում երկրորդ տեղ չունենար այդ ազդեցությամբ նախկին նախագահը, որովհետև հենց Նիկոլ Փաշինյանը փորձեց հակադրվել ռուսական որևէ ուղղության, լուրջ խնդիրներ է առաջացնելու այս իմաստով։

-Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հավաքել է այնքան ձայն, որ խնդիր չի ունենալու օրենքների քվեարկությունների ժամանակ և կկարողանա միանձնյա օրենքներ ընդունել ու քվեարկել, վավերացնել միջազգային պայմանագրեր։

-Ո՛չ միայն քվեարկություններն են։ Մենք պատերազմի ժամանակ և հետո էլ տեսնում ենք, թե քաղաքական դաշտ ինչ փաստաթղթեր են ի հայտ գալիս՝ դեռ չստորագրված, և ովքեր են այդ փաստաթղթերը դուրս հանում։ Ձեր կարծիքով՝ այդ փաստաթղթերը որտեղի՞ց էին գալիս, ակնհայտ է, չէ՞, որ Ռուսաստանից։ Նիկոլ Փաշինյանին ձեռնտու չէ դեռ չստորագրված փաստաթուղթը տարածել մամուլում կամ սև գծեր վրան քաշել։ Ռուսաստանը գործող իշխանությանը ճնշելու և, ընդհանրապես, ՀՀ-ում իշխանություններին ճնշելու ու իր գրպանում պահելու բոլոր մեխանիզմներն օգտագործեց։

Եվ, ցավոք, մեր ժողովուրդն այդ հնարավորությունը տվեց։ Ցավոք, մեր ժողովրդի մեծամասնությունն այսօր խնդիրն էլի տեսնում է ռուսական ենթատեքստում։ Մենք այդ պատճառով ենք փոքրամասնություն, և այդ պատճառով է, որ «Հանրապետություն» կուսակցությունն ընդդիմադիր է ո՛չ միայն Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին, այլ նաև Նիկոլ Փաշինյանին, ընդդիմությունն իրականում մենք ենք։ Մենք ասում ենք՝ կառուցեք 15 ջրամբար բրիտանացիների գումարներով, բրիտանացիները Արաքսի խնդիրը լուծում են Թուրքիայի հետ, բայց ռուսները համաձա՞յն են։

-Հայաստանի իշխանությունը կկարողանա՞ ճեղքել ճնշումը ոչ միայն դրսից, այլ նաև խորհրդարանական մյուս երկու ուժերից եկող, որոնք գլխավորում են ընդգծված պրոռուսական գործիչներ։

-Եթե Հայաստանի իշխանությունը կճեղքի, հաջողություններ կունենա, երկիրը դուրս կգա այս վիճակից, և մենք կընկնենք զարգացման ուղու վրա։ Եթե չի կարողանա, ես ամբողջ քարոզարշավի ժամանակ ասել եմ՝ մնալով ռուսական ուղեծրում, մենք կորցնելու ենք թե՛ Ղարաբաղը, թե՛ Սյունիքը։ Ես ուղղակի վստահ եմ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան