Կորոնավիուսի «դելտա» տարատեսակը կարող է դոմինանտ դառնալ աշխարհում․ ԱՀԿ

Լուրեր

08.11.2024 | 02:01
8-0. «Նոա»-ն չկարողացավ դիմակայել «Չելսի»-ին
07.11.2024 | 23:23
Թուրքիան Թրամփի նախագահության օրոք ԱՄՆ-ի կողմից մասքատուրքերի իջեցում է ակնկալում
07.11.2024 | 23:07
Պուտինը շնորհավորել է Թրամփին
07.11.2024 | 22:50
Ահաբեկչության մեղադրանքով 5 տարվա ազատազրկման դատապարտված դպրոցականի պատժաչափը կրճատել են 24 օրով
07.11.2024 | 22:35
Փաշինյանը հանդիպում է ունեցել Մակրոնի հետ
07.11.2024 | 22:25
Հրազդանի կիրճում քանդել են 300 հազար տարեկան բնական հուշարձան․ ահազանգ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2024 | 22:14
Կրեմլում սկսել են վախենալ, որ Բայդենը հեռանալուց առաջ թույլ կտա Ուկրաինային հեռահար հարվածներ հասցնել ՌԴ-ին
07.11.2024 | 22:00
Թրամփի վարչակազմը ագրեսիվ կլինի Ադրբեջանի դեմ, եթե տեսնի՝ արհեստական խոչընդոտում է պայմանագրի կնքումը․ Ներսես Կոպալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2024 | 21:46
Երևանում և 8 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.11.2024 | 21:31
Շոլցը չեղարկել է Բաքու այցը՝ Գերմանիայում քաղաքական լարվածության պատճառով․ Bloomberg
07.11.2024 | 21:14
Կալիֆորնիայում տարհանում է սկսվել 5,6 հազար հա տարածքում բռնկված հրդեհի պատճառով
07.11.2024 | 21:00
Արդբեջանը ՀՀ-ի գոյությունը կասկածի տակ է դնում․ Արևմտյան Ադրբեջանի թեզն իր ռազմավարական նպատակն է․ Նարեկ Մինասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2024 | 20:48
Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ճանապարհի մի հատվածում ժամանակավորապես երթևեկությունը կկազմակերպվի ձախ երթևեկելի գոտիով
07.11.2024 | 20:35
Էստոնիան պատրաստ է շարունակել աջակցությունը. Էստոնիայի վարչապետը՝ Փաշինյանին
07.11.2024 | 20:22
ՀՀ ՔՏՀԱՏՄ պաշտոնյաներին մեղադրանք է ներկայացվել ծանրաքաշ տրանսպորտային միջոցների վարորդներից կաշառք ստանալու համար
Բոլորը

Կորոնավիուսի «դելտա» տարատեսակը կարող է դոմինանտ դառնալ, հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր գիտաշխատող Սումիա Սվամինատանը։ Նրա խոսքով՝ այն արդեն գրանցվել է աշխարհի ավելի քան 85 երկրում։

«Այն առնվազն երկու անգամ ավելի շատ վարակիչ է, քան SARS-CoV-2-ի սկզբնական տեսակը»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Սվամինատան։

Գիտնականը նշել է, որ նման շտամով վարակված հիվանդը կարող է վարակել «2, 4, 6 և անգամ 8 մարդու», հենց այս պատճառով էլ ավելի տարածված են դարձել ամբողջ ընտանիքով հիվանդանալու դեպքերը։

«Լավ լուրն այն է, որ աշխարհում արդյունավետ համարվող պատվաստանյութերի մեծ մասն առնվազն կանխում են հիվանդության ծանր ընթացքը»,- ընդգծել է ԱՀԿ ներկայացուցիչը։

Տաթև Ֆռանգյան