ՀՀ ՊԵԿ երկու հարկային տեսուչի և ՍՊԸ տնօրենին մեղադրանք է առաջադրվել. ՔԿ

Լուրեր

21.02.2026 | 20:00
Ինչպես է Հայաստանն առաջին անգամ ստացել UWW-ի մրցաշար անցկացնելու հնարավորություն․ զրույց Վլադիմիր Հովհաննիսյանի հետ
21.02.2026 | 19:40
Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանին․ զոհվել է 10 մարդ, այդ թվում՝ «Հեզբոլլա» շարժման 8 անդամ
21.02.2026 | 19:00
Թումանյանն էլ ողջ լիներ, ասելու էինք՝ գնա «Շունն ու կատուդ» գրիր, մեզ դասեր մի՛ տուր. Նարինե Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
21.02.2026 | 18:08
Հունգարիան արգելափակել է Ուկրաինային ԵՄ-ի կողմից 90 մլրդ եվրո վարկի հատկացումը
21.02.2026 | 17:51
Հրդեհի ահազանգ գազալցակայաններից մեկում. ՆԳՆ
21.02.2026 | 16:59
Պուտինը ստորագրել է ԱԴԾ-ի պահանջով կապի անջատման մասին օրենքը
21.02.2026 | 16:17
Պետությանն է վերադարձվել շուրջ 5 հա մակերեսով 10 անշարժ գույք, շուրջ 103 միլիոն դրամ. ամփոփվել են Սյունիքի մարզի դատախազության 2025 թվականի աշխատանքները
21.02.2026 | 15:55
Վրաստանը Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի տեղափոխման համար խորհրդանշական գին է սահմանել  
21.02.2026 | 15:41
Հայտնի է՝ երբ է Հայաստանում բացվելու «Յուվենտուսի» ֆուտբոլային ակադեմիան
21.02.2026 | 15:17
Օդի ջերմաստիճանը ողջ հանրապետությունում կնվազի ևս 5-8 աստիճանով
21.02.2026 | 14:58
NYMEX․ Ոսկու գինը մեկ ունցիայի համար դարձյալ հատել է 5000 դոլարի սահմանագիծը
21.02.2026 | 14:32
Մանասյանը Գյումրու թիվ 1 ավագ դպրոցի աշակերտների հետ քննարկել է ՄԻՊ-ի դերն ու գործունեության ուղղությունները
21.02.2026 | 14:20
Այրվել է խոտածածկույթ․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը
21.02.2026 | 14:10
Լուկաս Սելարայանը դարձել է գեղեցիկ գոլի հեղինակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.02.2026 | 13:52
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը վերընտրվել է Քրիստոնեա-դեմոկրատական միության ղեկավարի պաշտոնում
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ 2018-2019թթ. ցորենի ներմուծմամբ, ալյուրի արտադրությամբ և վաճառքով զբաղվող ՍՊ ընկերությունն առանց համապատասխան հաշիվ-ապրանքագրեր կազմելու, տարբեր անձանց և տնտեսվարողների վաճառել է ցորեն, ալյուր և այլ հացահատիկեղեն, որի հետևանքով ընկերությունում առաջացած ալյուրի և ցորենի պակասորդին օրինական ձևակերպում տալու նպատակով՝ 2018թ. ապրիլի 9-ից մինչև 2019թ. փետրվարի 1-ն ընկած ժամանակահատվածում մի շարք անհատ ձեռնարկատերերի անունով ՍՊ ընկերության կողմից դուրս են գրվել «Անապրանք» հարկային հաշիվներ:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2020թ. փետրվարի 17-ից մինչև մարտի 18-ն ընկած ժամանակահատվածում նշված ընկերությունում իրականացված համալիր հարկային ստուգման շրջանակներում ՀՀ ՊԵԿ երկու հարկային գլխավոր հարկային տեսուչներ, պարզելով, որ  ՍՊ ընկերության կողմից գործունեությունը դադարեցրած հինգ տնտեսվարողների անվամբ դուրս են գրվել հարկային հաշիվներ և կասկածներ ունենալով դրանց «անապրանք» լինելու վերաբերյալ, 2020թ. փետրվարի 17-ին ՍՊ ընկերության Էջմիածին քաղաքում գտնվող արտադրամասում իրականացրել են գույքագրում: Արդյունքում պարզվել է, որ հաշվապահական հաշվառման տվյալների հետ համեմատած՝ առկա է ընդհանուր 192.386.284 ՀՀ դրամի ցորենի և ալյուրի ծավալների պակասորդ, որի մասին տեսուչները հայտնել են հաշվարկների մասնակից՝ ՍՊ ընկերության հաշվապահական հաշվառումն իրականացնող ՍՊԸ տնօրենին:

Ցորենի ներմուծմամբ, ալյուրի արտադրությամբ և վաճառքով զբաղվող ՍՊԸ տնօրենը, տեղեկանալով, այս մասին և մտավախություն ունենալով, որ ստուգման ընթացքում, բացի պակասորդից, կբացահայտվեն նաև ընկերության կողմից իրականացված վերոհիշյալ «անապրանք» գործարքները ևս, ՊԵԿ տեսուչների կողմից հայտնաբերված խախտումները չարձանագրելու դիմաց իր կողմից կաշառք տալու մտադրության մասին տեղեկացրել է հաշվապահական հաշվառումն իրականացնող ՍՊԸ տնօրենին:  Վերջինս հեռախոսազանգերի միջոցով կազմակերպել է ՍՊ ընկերության տնօրենի և հարկային տեսուչների հանդիպումն իր գրասենյակում՝ իր հերթին խնդրելով նախքան ակտը կազմելը հանդիպել և քննարկել:

2020թ. մարտի 3-ին նշված գրասենյակում տեղի ունեցած հանդիպման ժամանակ տեսուչները ՍՊ ընկերության տնօրենի օգտին իրենց լիազորությունների շրջանակներում գործողություններ չկատարելու համար, վերջինիցս որպես կաշառք պահանջել են առանձնապես խոշոր չափերով՝ 14.807.400 ՀՀ դրամին համարժեք 30.000 ԱՄՆ դոլար գումար: ՍՊԸ տնօրենն ընդունելով առաջարկը՝ միաժամանակ հայտնել է, որ պահանջված գումարը միանգամից տալու հնարավորություն, չունի: Վերջինս խնդրել է այն վճարել մաս-մաս՝ 10.000 ական ԱՄՆ դոլարով՝ խոստանալով առաջին մասը տալ ստուգման զրոյական ակտը ստանալու օրը: Համաձայնելով առաջարկի հետ՝ տեսուչներից մեկը հաշվապահական հաշվառումն իրականացնող ՍՊԸ տնօրենին դրդել է 2020թ. փետրվարի 19-ի թվագրմամբ կազմել գույքագրման նոր ակտ և ընկերության մնացորդը նշել հաշվապահական հաշվառման տվյալներին համապատասխան՝ հայտնաբերված պակասորդը քողարկելու, հետևաբար նաև այն չարձանագրելու, այդ հիմքով տուգանք չկիրառելու համար:

ՀՀ ՊԵԿ աշխատակիցները, ՍՊԸ տնօրենից կաշառք ստանալու շուրջ ձեռք բերված հանցավոր պայմանավորվածությունից, ելնելով, չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները, պաշտոնեական դիրքն օգտագործելով ծառայության շահերին հակառակ և ՍՊԸ-ում անցկացված ստուգման արդյունքներով 2020թ. մարտի 19-ին կազմելով պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող ակտը՝ դրանում տվյալներ չեն նշել ստուգման արդյունքներով հայտնաբերված պակասորդի, դրանից բխող կիրառելի 96.193.142 ՀՀ դրամ տուգանքի մասին, փոխարենը՝ կեղծ տվյալներ են ներառել ստուգման արդյունքներով խախտումներ չհայտնաբերելու մասին՝ դրանով իսկ էական վնաս պատճառելով պետության օրինական շահերին:

Նշված ստուգման ակտը կազմելուց հետո, այն ՍՊԸ տնօրենի ստորագրմանը ներկայացնելու և պայմանավորված կաշառքի գումարի մի մասը ստանալու նպատակով ձեռք բերված պայմանավորվածության շրջանակներում 2020թ. մարտի 20-ին Երևան-Սևան ավտոճանապարհի 15-րդ կմ հատվածում ՍՊԸ տնօրենը հանդիպել է տեսուչներից մեկին, նրան փոխանցել խոստացած կաշառքի գումարի մի մասը՝ 4.000.000 ՀՀ դրամը, իսկ վերջինս ՍՊԸ տնօրենին է փոխանցել խախտումներ չհայտնաբերելու մասին ստուգման ակտը: Կաշառքի գումարը փոխանցելուց անմիջապես հետո ՍՊԸ տնօրենը և տեսուչներից մեկը բռնվել են ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ հարկային տեսուչներից մեկին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-325-րդ հոդվածի 1-ին մասով, 314-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, մյուսին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 314-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, իսկ ՍՊԸ տնօրենին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Նշված երեք մեղադրյալների վերաբերյալ քրեական գործից մասն անջատվել և առանձնացվել է առանձին վարույթում, նախաքննությունն ավարտվել է և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ դատարան ուղարկելու միջնորդությամբ: