Կառավարության որոշմամբ «ՄԻԿԱ» մարզահամալիրը տրամադրվել է ՀՖՖ-ին

Լուրեր

11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
Բոլորը

Կառավարության այսօրվա որոշմամբ Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Հ. Մանանդյան փողոց 41 հասցեում գտնվող «ՄԻԿԱ» մարզահամալիրը անհատույց օգտագործման իրավունքով հանձնվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային: Կառավարությունն այսօր որոշում է ընդունել նաև մարզահամալիրը ներկայումս տնօրինող «Մարզաձևերի զարգացման հանրապետական համալիր կենտրոն» ՓԲԸ-ն լուծարելու մասին:

Որոշման հավելվածում նշված է, որ ընկերության լուծարման խնդիրն առաջացել է այն պատճառով, որ ընկերության մարզակառույցը չի համապատասխանում միջազգային չափանիշներին, որի հետևանքով հնարավոր չէ անցկացնել միջազգային և այլ բարձրակարգ մարզական միջոցառումներ: Մարզակառույցի թերծանրաբեռնվածության պատճառով, որը հետևանք է նաև համավարակի, խափանվել և ընկերության հետագա բնականոն գործունեությունը դարձել է անհնարին: Ոչ բավարար ֆինանսավորման պատճառով անհնար է դարձել պահպանել մարզակառույցի բարվոք վիճակը, վերանորոգել ու համապատասխանեցնել միջազգային չափանիշներին, ապահովել ընկերության գործունեությունը:

Իսկ ՀՖՖ-ն ներկայացրել է 10-ամյա ներդրումային ծրագիր, համաձայն որի՝ կազմակերպությունը նախատեսում է մարզահամալիրի վերակառուցման համար կատարել 1.240.000 Եվրոյին համարժեք ՀՀ դրամի ներդրումներ և մարզադաշտը համապատասխանեցնել ՈՒԵՖԱ-ի 2-րդ կատեգորիայի մարզադաշտի: