Իրենք ԿԳԲ-ականներ են՝ խրտվիլակներ․ այսօր գործակալական ցանցն է դրսևորվում․ Լևոն Շիրինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.10.2026 | 14:37
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանի հետ

-Արթուր Վանեցյանն այսօր մոլորյալներ անվանեց Նիկոլ Փաշինյանին ձայն տված 100 հազարավոր քաղաքացիներին, զարմացավ՝ այս իրավիճակի պատասխանատուն 600․000 և ավելի քվե չէր կարող ստանալ։ Սրանք Նիկոլ Փաշինյանի՞ ձայներն են, թե՞ ընդդեմ նախկինների ձայներ։

-Դրանք հայ ժողովրդի ձայներն են։ Իրենք հայ ժողովրդից չեն, իրենք Ղրիմից են, ԿԳԲ-ականներ են, բավակա՛ն է ժողովրդի մասին ինչ-որ բաներ ասեն։ Ժողովուրդը սուվերեն է՝ ինքնիշխան է և վե՛րջ։ Ինքնիշխանը ժողովուրդն է, մնացածը ժեխ են՝ քաղաքական ժեխ, քաղաքական խրտվիլակներ, դա նաև քաղաքական ռաբիս մտածողություն է։ Ես էլ կասեմ ուրիշ բան կա՝ ուրիշի ազդեցության գործակալական ցանցը երկուսի մեջ էլ դրսևորվում է՝ 5-րդ շարասյունը։ Գործակալ են, թե ինչ՝ չգիտեմ, բայց քաղաքական իմաստով սա հայաստանյան քաղաքական մտածողություն չի, դա հայացք է Մոսկվայից։

-Իսկ այդ դեպքում՝ նման գործիչներն ինչո՞ւ են անընդհատ «հայամետ» բառն օգտագործում։

-Դե՝ իրենք չեն հասկանում, դարերից եկած երկու բառ է՝ օգտագործում են։ Չեմ ուզում շատ բան ասել, եթե Լևոն Շանթ, Ռուբեն Տեր-Մինասյան կարդացած լինեին, եթե կարդացած լինեին Քիսինջեր, այդ բոլորը չէին խոսի։

– Քոչարյանը ենթադրում է, որ ընտրակեղծիքներ են եղել իշխանության կողմից, և հայտարարում է, թե դիմելու է ՍԴ։ Ի՞նչ նպատակ է հետապնդում այս դիմումը։

-Իրենք խնդիրը տապալել են։ Ո՞րն է խնդիրը՝ գրոհ կազմակերպվեց զանգվածային, այդ միտինգը ահաբեկում էր։ Հայաստանից ոչ մի քաղաքացի ոչ մի անգամ Արցախում միտինգի և ընտրությունների չի մասնակցել։ Այստեղ ահռելի ղարաբաղցիների բանակ էր լցրել՝ ո՛չ արցախահայերի, և այդքան պայթյուն առաջացրել։ Իրենց նպատակն էր՝ գրոհով վերցնել իշխանությունը։ «Վազգեն վերջինի» գործողությունների հետ կապված, իշխանությունը պետք է վերցնեին, վարչապետն իրենցից պետք է լիներ, և ես ենթադրում եմ՝ Մոսկվայի ակնկալիքը սա էր՝ միակը և եզակին։ Իրենք իշխանություն չդարձան, և հիմա մենք խնդիր ունենք անկախությունը ամրապնդելու։ Իրենց համար կարևորը պետականաշինությունը չէ, այլ անկայունությունը պահելը։ Պատերազմից հետո Հայաստանին դա բնորոշ է դարձել, հատկապես՝ պատերազմից հետո կայուն է անկայունությունը։ Դա պետություններ տապալելու համար է։

-Բայց ընտրությունը չտվե՞ց իշխանության հարցը, բոլոր պատասխանները չտրվեցի՞ն։

-Մենք կուզենայինք լինել խորհրդարանում, բայց «Ողբ Եդեսիո» չենք սարքել։ Հիմա սա «Ողբ Ռոբերտի» է՝ հանձնարարությունը չի կատարվել, իշխանությունը չեն վերցրել, բայց նպատակն է՝ կայուն պահել անկայունությունը։ Սրանք խորհրդարանում ճակատային գրոհներ են կազմակերպելու։ Երկրի ներսում շոգ է, քրտնելու են՝ իրենք էկրանից են խոսում, ժողովրդի կյանքով չեն ապրում։ Սեզոնը կգա, թավշե աշունը կսկսվի և կսկսվի բուռն ալիքը․ եթե իշխանությունը մի խնդիր չլուծի՝ հանցագործները պետք է պատժվեն, ում վրա կա քրեական գործ, ում դատարանն արդարացրել է, այդ բոլորը պետք է վերանայվեն և պատժվեն։ Մյուս մասին էլ Ռուսաստանից վզներից բռնած պիտի հետ բերել՝ իրենց մայր հայրենիքից, բերել և դատել, և ասեմ գլխավորը՝ սրանց պիտի ունեզրկել, ինչ ուզում է՝ երդվեն, հատկապես՝ ռազմավարական նշանակության ընդերքը և ձեռնարկությունները, որոնց տեր են դարձել խաբելով և ուրիշի թելադրանքով ու թույլտվությամբ գողություն են արել, այս բոլորը պետք է պետականացվի։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան