Մարզական կոչումներ՝ մարզաշխարհի 32 ներկայացուցչի

Լուրեր

09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
Բոլորը

ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանի հրամանով մարզաշխարհի ավելի քան 30 ներկայացուցիչ արժանացել է «Հայաստանի Հանրապետության միջազգային կարգի սպորտի վարպետ» և «Հայաստանի Հանրապետության սպորտի վարպետ» մարզական կոչման՝ համաձայն ՀՀ մարզական կոչումների և մարզական կարգերի շնորհման չափորոշիչների. տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից:

Մարզիկները կոչումների արժանացել են ծանրամարտ, սամբո, բռնցքամարտ, լող, ձյուդո, սուսերամարտ, պաուերլիֆտինգ, սեղանի թենիս, գեղարվեստական մարմնամարզություն մարզաձևերում:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, ԿԳՄՍՆ-ում հյուրընկալելով և շնորհավորելով կոչումների արժանացած մարզիկներին, հորդորել է չընկրկել դժվարությունների առաջ. «ՀՀ սպորտի վարպետը նվաճումների առաջին լուրջ քայլն է դեպի նոր ու բաղձալի հաղթանակներ: Իրական մեծ հաղթանակները լինում են, երբ կարողանում եք նախևառաջ հաղթել ինքներդ ձեզ: Բոլորիդ հաջողություն եմ մաղթում. ուրախ կլինեմ մոտ ապագայում ձեզ շնորհել սպորտային ամենաբարձր՝ «Հայաստանի Հանրապետության սպորտի վաստակավոր վարպետի կոչումը», որը տրվում է միայն աշխարհի չեմպիոններին և օլիմպիական խաղերի մրցանակակիրներին»:

Հայաստանի պաուերլիֆտինգի ֆեդերացիայի մարզչական խորհրդի նախագահության ֆեդերացիայի նախագահի կողմից Գագիկ Սարոյանը շնորհակալագիր է փոխանցել փոխնախարար Կ. Գիլոյանին և ուժային մարզաձևերը հանրապետության տարածքում զարգացնելու վստահություն հայտնել: