Մեծ Բրիտանիան հերքում է․ ՌԴ-ն իր ռազմանավի ուղղությամբ կրակ չի բացել

Լուրեր

17.09.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
17.09.2026 | 10:58
Լիոնել Մեսին նվաճել է կարիերայի 49-րդ տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 10:54
«Արևմտյան Ադրբեջանի» խոսույթը լրջագույն մարտահրավեր և սպառնալիք է ՀՀ-ի համար. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 10:51
ՍԴ դատավորների հավելավճարների համար կառավարությունը 38.9 մլն դրամ կհատկացնի
17.09.2026 | 10:38
Քաղաքացիները կարող են իրենց եկամտային հարկից գումար հատկացնել ՀԿ-ներին, ԶԼՄ-ներին ու կուսակցություններին․ նախագիծը Կառավարության նիստի օրակարգում է
17.09.2026 | 10:35
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը և Ալինա Չարաևան կմրցեն իրար հետ
17.09.2026 | 10:29
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 17-ի դրությամբ
17.09.2026 | 10:15
Դատախազության միջնորդությամբ Վանաձոր համայնքին է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու ևս մեկ հողատարածք
17.09.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
17.09.2026 | 09:36
«Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն 2026» միջազգային համաժողովը. ՈՒՂԻՂ
17.09.2026 | 09:29
Հայ հոգևոր առաջնորդները Սպիտակ տանը հանդիպել են Թրամփին և աղոթել Հայաստանի ու ԱՄՆ-ի խաղաղության համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
16.09.2026 | 23:17
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
16.09.2026 | 23:05
Բաքուն ՀՀ-ի հետ կապերի մեջ մեղադրվող բանտարկված թալիշ ակտիվիստին 3 տարով կտեղափոխի խիստ ռեժիմի բանտ
16.09.2026 | 22:48
Հայաստանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ իր Defender ականակիրը խաղաղ անցում է կատարել Ուկրաինայի տարածքային ջրերով՝ հերքելով նախազգուշացնող կրակի մասին ՌԴ-ի հայտարարությունները։ Այս մասին ասված է գերատեսչության հայտարարության մեջ, որը տարածվել է Twitter-ի միկրոբլոգում Ղրիմի թերակզու շրջանում ավելի վաղ գրանցված միջադեպի կապակցությամբ։

«Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժերի նավերը խաղաղ անցում են իրականացրել Ուկրաինայի տարածքային ջրերով՝ միջազգային իրավունքի համաձայն»,- նշված է հայտարարության մեջ։

«Մենք ենթադրում ենք, որ ռուսներն ուսումնական կրակ են բացել Սև ծովում և նախապես նախազգուշացրել ծովում գտնվողներին իր գործունեության մասին։ Կրակոցներից ոչ մեկն ուղղված չի եղել HMS Defender-ին, և մենք չենք ընդունում այն պնդումները, որ նավի ճանապարհին ռումբեր են գցվել»,- հայտնել են նախարարության մամլո ծառայությունից։

Հիշեցնենք՝ ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հայտնել էր, որ Սևծովյան նավատորմը, սահմանապահների հետ միասին, կանգնեցրել է բրիտանական Defender ավիակրի կողմից ռուսական սահմանի խախտումը։ Նշվում էր, որ Սու-24Մ ինքնաթիռը նախազգուշական կրակ է բացել բրիտանական ավիակրի ուղղությամբ։

Տաթև Ֆռանգյան