Տոկիոյի օլիմպիական խաղերի կազմակերպիչները քննարկում են մարզահամալիրներում ալկոհոլային խմիչքների վաճառքը թույլատրելու հարցը
Տոկիոյի օլիմպիական խաղերի կազմակերպիչները քննարկում են մարզահամալիրներում ալկոհոլային խմիչքների վաճառքը թույլատրելու հարցը: Այդ մասին որոշումը հավանաբար կկայացվի մինչև շաբաթվա վերջ. հայտնում է armnoc.am-ը:
Նախաձեռնությանը ակտիվորեն աջակցում են ալկոհոլային խմիչքներ արտադրողները, որոնք խաղերի հովանավորներ են: Նշվում է, որ վաճառքը հավանաբար կթույլատրվի: