Լեզուն է այն հիմքը, որով ձևավորվում է մտածողությունը. Մատենադարանում տեղի է ունեցել Հայաստանի ֆրանսերեն դասավանդողների համաժողովը

Լուրեր

19.11.2024 | 10:29
Նավթի գներն աճել են
19.11.2024 | 10:14
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 19-ի դրությամբ
19.11.2024 | 09:59
«Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված անձանց իրավունքներն ու սոցիալական ներառումը». ՈՒՂԻՂ
19.11.2024 | 09:58
Երևանի ավագանու նիստը՝ ՈՒՂԻՂ
19.11.2024 | 09:49
ՃՏՊ Երևան-Երասխ ավտոճանապարհին․ կա տուժած
19.11.2024 | 09:35
Սևան քաղաքում ձյուն է տեղում
18.11.2024 | 23:35
ԵՄ-ն ծրագրում է «քաղաքական առաքելություն» ուղարկել Վրաստան. Բորել
18.11.2024 | 23:30
Ռուսաստանի հավաքականը հնարավոր է չմասնակցի առաջիկա ԱԱ-ին
18.11.2024 | 23:26
Արդարադատության միջազգային դատարանը մեկ տարի ժամանակ է տվել Բաքվին և Երևանին
18.11.2024 | 23:11
Քանի դեռ ընտրությունները չեն անցկացվել, ոչ մի նոր բան չի կարող լինել՝ ոչ խորհրդարան, ոչ կառավարություն, ոչ նախագահական ընտրություններ․ Զուրաբիշվիլի 
18.11.2024 | 22:55
Ֆինլանդիայի ռազմածովային ուժերը խոշոր զորավարժություններ են անցկացնում Բալթիկ ծովում ՆԱՏՕ-ի մասնակցությամբ
18.11.2024 | 22:43
Երևանում և 6 մարզում՝ էլեկտրաէներգիայի ժամանակավոր անջատումներ
18.11.2024 | 22:30
Ադրբեջանի նավթագազային եկամուտները կնվազեն ավելի քան 441 մլն դոլարով․ ֆինանսների նախարար
18.11.2024 | 22:22
Բաքվում COP29-ի ընթացքում աշխատակիցներից մեկը բողոքի ակցիա է իրականացրել աշխատավարձի չվճարման համար
18.11.2024 | 22:17
«Nissan»-ը բախվել է էլեկտրական սյանը․ սյունը շրջվել է և միակողմանի փակել ավտոճանապարհը
Բոլորը

Մատենադարանում այսօր տեղի է ունեցել Հայաստանի ֆրանսերեն դասավանդողների համաժողովը. տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից:

Համաժողովը կազմակերպել էր ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատունը՝ Հայաստանի ֆրանսերեն դասավանդողների ասոցիացիայի հետ համագործակցությամբ: Միջոցառումը համախմբել էր ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների շուրջ 100 ֆրանսերեն դասավանդողների:

Համաժողովի մասնակիցներին ողջունել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով կրթության ոլորտում հայ-ֆրանսիական կապերը և ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան հետ իրականացվող համատեղ ծրագրերը՝ մասնավորապես ֆրանսերենի խորացված ուսուցման ծրագրերի ընդլայնման և կրթության շարունակականության ապահովման տեսանկյունից:

Փոխնախարարն անդրադարձել է իրականացվող պետական քաղաքականությանը, որը նոր հնարավորություններ է ստեղծում ֆրանսերենի ուսուցման ընդլայնման և դրա որակի բարձրացման, ինչպես նաև ֆրանսերենի ուսուցիչների մասնագիտական զարգացման առումով: Նրա խոսքով՝ հանրակրթության պետական նոր չափորոշիչը հնարավորություն է տալիս էապես բարձրացնելու օտար լեզուների ուսուցման որակը՝ հիմնվելով կոմպետենցիոն ուսուցման վրա:

«Օտար լեզուների ուսուցման դաշտը հենց այն բնագավառն է, որտեղ առավելապես տեսնում ենք տարբեր բաղադրիչների միաձուլումը և նոր հնարավորությունների ընձեռումը: Կոմպետենցիոն մոտեցման համատեքստում հանրակրթության պետական չափորոշիչը լեզվական գրագիտությունը սահմանում է որպես երեխայի առանցքային կարողունակություն, որի արդյունքում աշակերտները պետք է բանավոր ու գրավոր գրագետ հաղորդակցվեն ոչ միայն մայրենի, այլև օտար լեզուներով: Նրանք պետք է կարողանան լեզուն օգտագործել որպես ուսումնառության և հասարակական կյանքի մասնակցության համապիտանի գործիք: Լեզուն է այն հիմքը, որով ձևավորվում է մտածողությունը»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:

Նա կարևորել է այն իրողությունը, որ լեզվի ուսուցումը դիտարկվի որպես միջմշակութային հնարավորություն: Ըստ նախարարի տեղակալի՝ խնդիր է դրվում ունենալ առնվազն երկու օտար լեզվով որակյալ ուսուցման հնարավորություն, մասնավորապես՝ լեզուների իմացության եվրոպական շրջանակի B2 մակարդակի ապահովում 12-ամյա կրթության, իսկ B1-ի ապահովում՝ հիմնական կրթության ավարտին: Փոխնախարարի խոսքով՝ այս պարագայում խորացված ուսուցման դպրոցները կարող են հանդես գալ որպես պոտենցիալ ռեսուրս կենտրոններ հանրապետության մյուս դպրոցների համար՝ օգտագործելով դրանց փորձառությունն ու հնարավորությունները:

Ժաննա Անդրեասյանը կարևորել է նաև ուսուցիչների մասնագիտական պատշաճ զարգացումը: Այդ համատեքստում նա ուրախությամբ փաստել է, որ «Ալիաս ֆրանսեզ» կազմակերպությունը երաշխավորվել է որպես ատեստավորման ենթակա ուսուցիչներ վերապատրաստող կառույց: Նախարարի տեղակալի խոսքով՝ խորացված ուսուցմամբ դպրոցները ևս կարող են հանդես գալ նմանօրինակ նախաձեռնությամբ: Ժաննա Անդրեասյանը նաև կարևորել է հանրակրթության բարելավման գործընթացում օգտագործվող գործիքները, մասնավորապես՝ նախագծային ուսուցումը:

«Lեզուն երբեք միայն լեզվի ուսուցում չէ. հանրակրթության պետական չափորոշիչը, ըստ էության, պարտադիր է դարձնում նախագծային ուսուցումը՝ որպես մեթոդ: Այն հնարավորություն է տալիս իրականացնելու միջառարկայական նախագծեր, որոնք կկապեն տարբեր առարկաներից ստացված գիտելիքներն ու հմտությունները: Մենք կարող ենք ունենալ հրաշալի նախագծեր, որոնք կկապեն լեզուն ու պատմությունը, լեզուն ու գրականությունը, լեզուն ու արվեստը: Սա ուսուցիչներին թույլ կտա ստեղծագործական նոր ասպարեզ բացել: Վստահ եմ, որ այս ճանապարհը կանցնենք միասին, որովհետև առանց ուսուցիչների ներգրավման հանրակրթության փոփոխություններն ուղղակի անհնար կլինեն: Վստահ եմ, որ այդ ճանապարհին կունենանք մեր լավ գործընկերների աջակցությունը»,- ասել է Ժաննա Անդրեասյանը և հավաստիացրել, որ նախարարությունն անելու է հնարավորը, որպեսզի ուսուցիչների մասնագիտական զարգացումը և հանրակրթության որակական փոփոխություններն օր առաջ կյանքի կոչվեն:

Միջոցառման մասնակիցներին ողջունել են նաև ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը և Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը:
Համաժողովի ընթացքում հնչել են տարբեր ելույթներ, որոնցում անդրադարձ է եղել ֆրանսերենի դասավանդման զարգացմանը, լեզուների ուսուցման նոր չափորոշիչներին, ֆրանսերենի խորացված ուսուցման հեռանկարներին ու մարտահրավերներին և այլն: