Եկեք սպասենք ժամը 18։00-ին․ խոսնակը՝ Արայիկ Հարությունյանի հնարավոր հրաժարականի մասին

Լուրեր

31.07.2026 | 12:34
Ի՞նչ անենք, իր նման մարդ բռնել տա՞նք. Նարեկ Կարապետյանը` Փաշինյանի մեղադրանքների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 12:25
«Բավարիան» 15 գոլ է խփել ընկերական խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 12:17
Ալեքսան Ալեքսանյանը կշարունակի մնալ կալանքի տակ
31.07.2026 | 12:10
Նարեկ Կարապետյանի տանը խուզարկություն է// «Մուլտի Վելնես»-ը վերաբացվել է հեռացված ցուցանակով․ ԼՈՒՐԵՐ
31.07.2026 | 11:59
Մարոկկոյից հազարավոր միգրանտներ խախտել են սահմանն ու ներխուժել Իսպանիա․ Մադրիդը զորքեր է տեղակայում Սեուտայում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 11:50
Հեռացվել է «Մուլտի Վելնես» անվանումը, քաղաքապետարանի դրոշն է բարձրացվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 11:45
«Հայաստանի ժողովրդավարական հետագիծը ընտրություններից հետո» թեմայով քննարկում. ՈՒՂԻՂ
31.07.2026 | 11:41
Դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցադիմումն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի․ Քոչարյանը նրան նաև 200 հազար դրամ փաստաբանի վարձատրության գումար պետք է վճարի
31.07.2026 | 11:36
12 թիմով մեկնարկում է ֆուտբոլի Հայաստանի առաջնությունը
31.07.2026 | 11:30
Դնեպրոպետրովսկի մարզում ռուսական հարձակման հետևանքով զոհեր ու վիրավորներ կան
31.07.2026 | 11:21
Կյանքից հեռացել է աշխարհի չեմպիոն Ֆրանկո Բարեզին
31.07.2026 | 11:15
Բաքվում կայացած ըմբշամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնության արդյունքների ամփոփում. ՈՒՂԻՂ
31.07.2026 | 11:11
Ուկրաինան կրկին հարձակվել է Wildberries-ի վրա․ հարվածներ են հասցվել Վոլգոգրադի և Թաթարստանի պահեստներին
31.07.2026 | 10:54
Իրավապահները խուզարկում են Նարեկ Կարապետյանի տունը
31.07.2026 | 10:44
Թրամփը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ի լիակատար զինաթափման հարցում պատմական համաձայնություն է ձեռք բերվել
Բոլորը

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր ժամը 18․00-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հանդես է գալու ուղերձով։ Այս մասին Հարությունյանը հայտնել է ֆեյսբուքյան գրառմամբ։

Այս հայտարարությունը հաջորդեց երեկ՝ հունիսի 21-ին, Ստեփանակերտում տեղի ունեցած բողոքի ակցիային, որի ժամանակ մի խումբ արցախցիներ պահանջում էին Արայիկ Հարությունյանի հրաժարականը։

Factor.am-ը մեկնաբանություն խնդրեց Արցախի նախագահի խոսնակ Լուսինե Ավանեսյանից՝ պարզելու՝ այսօր Արայիկ Հարությունյանը հրաժարական ներկայացնելո՞ւ է, թե՞ ոչ։ Խոսնակը մեզ հետ զրույցում ասաց, որ նախագահը ժողովրդին է դիմելու ուղերձով՝ կապված և՛ ներքաղաքական զարգացումների, և՛ Արցախի ապագայի հետ։

Հարցին՝ բացառո՞ւմ է Հարությունյանի հրաժարականը, Ավանեսյանը պատասխանեց․ «եկեք սպասենք ժամը 18․00-ին»։

Հիշեցնենք, որ Հունիսի 20-ի գիշերը, երբ դեռ ընթանում էր ԱԺ արտահերթ ընտրությունների քվեների հաշվարկը, սակայն արդեն պարզ էր ՔՊ-ի առաջատար լինելը, Factor.am-ն արձանագրել էր, որ Արայիկ Հարությունյանը ժամանել է կուսակցության նախընտրական շտաբ։ Հարությունյանը նշել էր, որ անձնական հարցերով է Երևանում։

Արփի Հակոբյան