Բաքուն UNESCO-ի հետ քննարկում է Արցախի գրավյալ շրջաններ, այդ թվում՝ Շուշի կառույցի առաքելության կազմակերպման հարցը

Լուրեր

14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
14.11.2026 | 17:01
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտություն կրեց Իտալիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 16:42
Ոստիկանության գվարդիան մեկ տարվա ընթացքում շուրջ 1000 հանցագործություն է բացահայտել․ նախարարն այցելել է վարչական համալիր
14.11.2026 | 16:24
Ռոբերտ Աբիսողոմոնյանը Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումներն ու խաղաղության գործընթացի առաջընթացը
14.11.2026 | 15:55
Վաղը ուշ երեկոյան Երևանում անձրև կտեղա
14.11.2026 | 15:36
Դավիթ Թադևոսյանը ԱՄՆ պաշտոնյաների հետ քննարկել է TRIPP-ն ու տեխնոլոգիական համագործակցությունը
14.11.2026 | 15:09
ԱՄՆ-ն առաջին անգամ Ուկրաինային հարցրել է՝ արդյոք ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց պատրա՞ստ է դուրս գալ Դոնբասից. Զելենսկի
14.11.2026 | 15:03
ԲԴԽ-ում քննվում է Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը
14.11.2026 | 14:38
Ռուսաստանը ՆԱՏՕ-ից կրկին պահանջում է զորքերը հետ քաշել մինչև 1997 թվականի սահմանները՝ Ուկրաինայի շուրջ համաձայնության հասնելու համար․ NYT
14.11.2026 | 14:16
Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային համագործակցության 2027-2029 թթ. ծրագիր է ստորագրվել
14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանն ու UNESCO-ն քննարկում են Արցախի գրավյալ տարածքներ կառույցի առաքելության կազմակերպման հարցը։ Խոսքը Ակնայի (Աղդամ), Վարանդայի (Ֆիզուլի) շրջանների և Շուշիի մասին է։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լելյա Աբդուլլաևան։

Նրա հայտարարության մեջ նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանի ու UNESCO-ի միջև այդ հարցով մի շարք հանդիպումներ են տեղի ունեցել տեսակոնֆերանսի ձևաչափով։

«Վերջին հանդիպումը տեղի է ունեցել հունիսի 21-ին, որի ընթացքում Ադրբեջանը կրկին պատարստակամություն է հայտնել ընդունել UNESCO-ի առաքելությանը և կոչ է արել կազմակերպությանը՝ արագացնել այդ գործընթացը։ Այդ համատեքստում քննարկվել է UNESCO-ի առաքելության այցի հարցը Աղդամի ու Ֆիզուլիի շրջաններ, ինչպես նաև Շուշի քաղաք»,- ասել է Աբդուլլաևան։

Բացի այդ, նա հայտնել է, որ ՄԱԿ-ի փախստականների հարցերով հանձնակատարի հետ համաձայնություն է ձեռք բերվել՝ Ադրբեջան առաքելության ուղարկելու վերաբերյալ։
«Աշխատանքների ավարտի համար սպասվում է այդ երկու կազմակերպությունների պատասխանը»,- ասվում է Աբդուլլաևայի հայտարարության մեջ։

Նշենք, որ ադրբեջանական կողմը նոյեմբերի 9-ի՝ Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի ղեկավարների միջև կնքված հրադադարի եռակողմ հայտարարությունից հետո, ամեն կերպ խոչընդոտում է UNESCO-ի առաքելության մուտքը Արցախի գրավյալ տարածքներ։ Հայկական պատմամշակութային ու կրոնական ժառանգությունը պարզապես ոչնչացման վտանգի տակ է։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունները ևս հայտարարություններ են արել հայկական մշակութային ժառանգության պահպանման անհրաժեշտության ու այդ աշխատանքներում UNESCO-ի ներգրավման մասին, որը մերժում էր պաշտոնական Բաքուն և տարբեր մեղադրանքներ հնչեցնում կազմակերպության հասցեին։

Ադրբեջանի ղեկավարության՝ UNESCO-ի հանդեպ մեղադրական հռետորաբանությունը փոխվեց միայն վերջին երկու ամիսներին։ Մայիսին էլ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ UNESCO-ի հետ քննարկումներ են անցկացնում ու գտնվում առաքելության ժամանման բանակցությունների վերջին փուլում։
Ըստ երևույթին, UNESCO-ի առաքելության հարցում տեսակետների փոփոխությունը կապված է ադրբեջանական վանդալիզմի հետքերը թաքցնելու փորձերի հետ։

Հիշեցնենք, որ Շուշիում ադրբեջանական իշխանություններն ակտիվ շինարարական աշխատանքներ են իրականացնում։ Ռեստավրացիայի անվան տակ հայկական մշակութային ու հոգևոր ժառանգության հայկական հետքերն ու դիմագիծը ադրբեջանական կողմը վերացնում է։

Էմմա Չոբանյան