Բնակչության 2 %-ն է պատվաստված․ 4-րդ ալիք կարող է լինել․ Գայանե Սահակյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.06.2026 | 13:05
Մենք կսկսենք նաև մեքենայի ներսում արձանագրել վարչական իրավախախտումը, այն է՝ հեռախոսը․ փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 12:54
Սպասում ենք վերահաշվարկի արդյունքներին, որից հետո կհայտարարենք հետագա քայլերի մասին․ Նարեկ Կարապետյան
09.06.2026 | 12:43
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ գործարքը կարող է կնքվել «երկու կամ երեք օրից»
09.06.2026 | 12:34
Ինչու Արփինե Սարգսյանը չի ներկայացել ԱԺ` բյուջեի կատարողականը ներկայացնելու
09.06.2026 | 12:25
Դոնալդ Թրամփը քնել է NBA-ի եզրափակիչի ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 12:17
ՆԳ նախարարի տեղակալը` ընտրությունների օրը տեղի ունեցած միջադեպերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 12:10
Նորընտիր ԱԺ-ի առաջին նիստը՝ օգոստոսի 2-ին // ԵՄ-ն՝ ՀՀ-ի դեմ Մոսկվայի հիբրիդային հարձակումների մասին․ ԼՈՒՐԵՐ
09.06.2026 | 12:07
Ադրբեջանի տարածքով ՌԴ-ից Հայաստան պարարտանյութ և անտրացիտ կուղարկվի
09.06.2026 | 12:02
Սպասվում են հորդառատ անձրևներ
09.06.2026 | 11:58
Քննարկվում են վերահաշվարկի դիմումները․ ՈՒՂԻՂ
09.06.2026 | 11:55
Քվեարկության օրը հիմնականում անցել է խաղաղ, բայց արձանագրվել են ուղղորդման և գաղտնիության խախտման դեպքեր․ «Ականատես»
09.06.2026 | 11:51
ԱՄՆ բանակի ուղղաթիռ է կործանվել Հորմուզի նեղուցի մոտ
09.06.2026 | 11:42
Սկալոնին հաստատել է, որ Մեսին կմասնակցի Արգենտինայի հավաքականի հաջորդ խաղին
09.06.2026 | 11:33
Ռուսաստանի ազդեցությունը նվազում է Ադրբեջանում, Հայաստանում և Մոլդովայում․ Զելենսկի
09.06.2026 | 11:25
ՆԳ նախարարի տեղակալի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
Բոլորը

65 719 հոգի Հայաստանում արդեն պատվաստվել է կորոնավիրուսի դեմ: Նրանցից մոտ 53 000-ը ստացել են պատվաստանյութի միայն առաջին դեղաչափը, մնացածը՝ նաև երկրորդը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը:

Նրա խոսքով՝  Հայաստանի բնակչության ընդամենը 2 տոկոսն է պատվաստված, և սա բավական վատ ցուցանիշ է՝ ամենացածրը տարածաշրջանում:

«Նման ցուցանիշի դեպքում կոլեկտիվ իմունիտետի ձևավորման և սահմանափակումներից հրաժարվելու մասին դեռ հնարավոր չէ խոսել»,- նշեց Սահակյանը:

Այս պահի դրությամբ երկրում օրական մոտ 1500 պատվաստում է իրականացվում: Հետաքրքիր է, որ շաբաթներ առաջ օրական մոտ 2000 հոգի էր պատվաստվում: Հնարավոր է, որ պատվաստումների կատարողականը վերջին օրերին նվազել է համաճարակային հարաբերական կայուն վիճակի հետևանքով: Սակայն, մասնագետների խոսքով, եթե այս միտումները շարունակվեն, մոտ ապագայում հնարավոր է, որ համաճարակի չորրորդ ալիքը գրանցենք:

Գայանե Սահակյանի խոսքով, մոտակա երկու շաբաթների ընթացքում ցանկալի է արագացնել պատվաստումների տեմպերը՝ հատկապես ռիսկի խմբերի շրջանում՝ հիվանդացության աճից խուսափելու համար:

Մանրամասները՝ տեսանյութում: