Առաջիկա շաբաթում կորոնավիրուսի 600 նոր դեպք կարող է լինել, 5-ը՝ ծայրահեղ ծանր․ Գայանե Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
07.10.2026 | 12:56
Կոստանյանը ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ ստեղծվող տնտեսական հնարավորությունները
07.10.2026 | 12:47
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից հօգուտ պետության բռնագանձել 3 անշարժ գույք, մեքենա և շուրջ 450 մլն դրամ
07.10.2026 | 12:36
ՌԴ-ն հրթիռներով ու ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ զոհեր և վիրավորներ կան
07.10.2026 | 12:28
Իսպանացի մրցավարը որակազրկվել է պատանեկան ԵԱ-ում հայ բռնցքամարտիկների մենամարտերում սխալ որոշումների համար
07.10.2026 | 12:19
Բաքվից հայտարարում են, թե ՀՀ-ի կողմից այս տարի ներկայացված 50 անհետ կորած հայազգիների ԴՆԹ պրոֆիլների ու մնացորդների միջև համապատասխանություն չի հայտնաբերվել
07.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ադրբեջանցի զինվորին Բաքվին հանձնելու մասին // ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը տագնապ է տարածել․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 12:05
Արթուր Դանիելյանը ձերբակալվել է՝ դատարանի կալանքի ներկայացվելու համար
Բոլորը

Առաջիկա շաբաթվա ընթացքում Հայաստանում սպասվում է COVID-19-ի 600 նոր դեպք: Ըստ մասնագետների հաշվարկների, վարակվածների մոտ մեկ երրորդը (մոտ 180 հոգի) հոսպիտալացման կարիք կունենա, իսկ նրանցից 5-ը ծայրահեղ ծանր վիճակում կհայտնվի վերակենդանացման բաժանմունքում: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը: Մասնագետի կարծիքով՝ այս իրավիճակից միակ փրկությունը պատվաստումներն են:

Նրա խոսքով՝ այժմ համաճարակային իրավիճակը Հայաստանում հարաբերական կայուն է, նոր դեպքերի կտրուկ աճ դեռ չկա, սակայն վերջին 14 օրերի ընթացքում կորոնավիրուսի վերարտադրության ցուցանիշը 0.4-ից աճել է 1.1-ի, ինչը նշանակում է, որ ոչ հեռու ապագայում նոր դեպքերի կտրուկ աճ կարող է գրանցվել:

Մասնագետը նշեց, որ աշխարհում համաճարակային իրավիճակը դեռ լարված է, և մուտացիայի ենթարկված նոր շտամները բազմաթիվ խնդիրներ են առաջացնում: Սահմանափակումները բազմաթիվ երկրներում դեռ պահպանվում են, չնայած պատվաստումային գործընթացը ակտիվորեն շարունակվում է:

Մանրամասները՝ տեսանյութում: