Էրդողանը հայտարարել է թուրք-ամերիկյան հարաբերություններում նոր դարաշրջանի մասին

Լուրեր

01.04.2026 | 19:48
Փաշինյանը՝ Պուտինին․ «ՌԴ անձնագրով քաղաքացիները չեն կարող լինել վարչապետի թեկնածու». ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 19:40
Լիզինգ․ ավելի քան 70 ընկերություն՝ մեկ հարթակում․ ապրիլի 10-ին կմեկնարկի LEASING EXPO 2026-ը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 19:31
Մենք լիովին հանգիստ ենք վերաբերվում․ Պուտինը՝ ՀՀ-ԵՄ մերձեցման մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 19:20
Փաշինյանը հակադարձեց Պուտինին․ «Չենք կարողանում բացատրել մեր ժողովրդին, ինչու ՀԱՊԿ-ը չարձագանքեց». ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 19:12
Մենք չենք միջամտում, բայց ոմանք ազատազրկված են, չնայած՝ ռուսական անձնագիր ունեն․ Պուտինը՝ Փաշինյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 19:00
ԲԱՆԱՎԵՃ. Պատերազմ կլինի՞ իշխանափոխության դեպքում. Փաշինյանի խոսքը՝ շանտաժ, թե սպառնալիքի զգուշացում
01.04.2026 | 18:49
Փաշինյան-Պուտին հանդիպումը Մոսկվայում. ՈՒՂԻՂ
01.04.2026 | 18:37
Նախկին պատգամավորի գործով վերականգնվել է շուրջ 454 հազար դոլարի վնաս
01.04.2026 | 18:28
Թրամփը պնդում է, որ Իրանը հրադադար է խնդրել
01.04.2026 | 18:19
Դատախազությունը պահանջում է Հայկազ Բաղմանյանից հօգուտ պետության բռնագանձել 11 անշարժ և շարժական գույք, շուրջ 3 միլիարդ 56 միլիոն դրամ
01.04.2026 | 18:12
Հայաստանի գավաթ․ «Նոան» դուրս եկավ կիսաեզրափակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 18:10
Փաշինյանը Մոսկվայում է // Իրանում պատերազմը՝ օրական 12 մլն բարել նավթի կորստի պատճառ․ ԼՈՒՐԵՐ
01.04.2026 | 17:59
Մոջթաբա Խամենեին նամակով դիմել է «Հեզբոլլահ»-ին
01.04.2026 | 17:51
Թուրքիայի Մ-21 հավաքականի մարզիչը հոսպիտալացվել է խաղի ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 17:42
Մոսկվան չի բանակցում. Զախարովան՝ Հայաստանի երկաթուղու կոնցեսիոն կառավարումը Ղազախստանին փոխանցելու մասին
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան և ԱՄՆ-ն իրենց հարաբերություններում «նոր դարաշրջան» են մտնում։ Ելույթ ունենալով նախարարների կաբինետի նիստից հետո՝ էրդողանը կոչ է արել ԱՄՆ-ին հարգել Թուրքիայի ինքնիշխան հարաբերությունները՝ ակնհայտորեն նկատի ունենալով ռուսական S-400 ԶՀՀ գնելու իր որոշումը, ինչպես նաև աջակցել քրդական խմբավորումների դեմ Անկարայի պայքարին, որոնց նա համարում է «ահաբեկչական», գրում է Associated Press-ը։

«Մենք հավատում ենք, որ դրական և կառուցողական կերպով Միացյալ Նահանգների հետ բացել ենք նոր դարաշրջանի դռները: Թուրքիայի միակ պահանջն այն է, որ բոլորը հարգեն նրա քաղաքական ու տնտեսական ինքնիշխան իրավունքներն ու աջակցություն ցուցաբերեն այն պայքարին, որը երկրի ներսում ու դրա սահմաններից դուրս տարվում է ընդդեմ ահաբեկչական կազմակերպությունների»,- նշել է Էրդողանը։

Թուրք առաջնորդն այս հայտարարությունն արել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ առաջին հանդիպումից ուղիղ մեկ շաբաթ անց։ Էրդողանը փորձում է վերականգնել վերջին տարիներին ԱՄՆ-ի և արևմտյան այլ գործընկերների հետ փչացրած հարաբերությունները, քանի որ նրա կառավարությունը պայքարում է լուրջ տնտեսական անկման դեմ, որն է՛լ ավելի է խորացել Covid-19-ի համաճարակի պատճառով։

Տաթև Ֆռանգյան