Միջազգային մամուլը՝ ՀՀ-ում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին

Լուրեր

24.08.2026 | 23:26
Ծանրորդ Տիգրան Ավետիսյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների չեմպիոն
24.08.2026 | 23:20
ՀԱՊԿ-ը Հայաստանի հետ ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում չի համագործակցում. ՌԴ ԱԳՆ
24.08.2026 | 23:05
Քննարկվել են Հայաստանի և Վրաստանի միջև տեխնոլոգիական համագործակցության ընդլայնման հարցեր
24.08.2026 | 22:49
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Ստեփանավան, Սպիտակ, Մասիս, Գյումրի քաղաքների մի շարք հասցեներում
24.08.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.08.2026 | 22:21
Սիրիան հայտնել է, որ Իսրայելի հետ բանակցությունները կենտրոնացած են եղել էսկալանցիայի թուլացման և Թուրքիայի հետ լարվածության կանխման վրա
24.08.2026 | 22:10
Ռուբինյանը և Դեյվիդ Ալենը քննարկել են Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական համագործակցության խորացման հարցեր
24.08.2026 | 21:56
Փրկարարները քաղաքացիներին և հեծանվանավակը մոտեցրել են ափ
24.08.2026 | 21:43
Սևանա լճի մակարդակը տարվա սկզբից բարձրացել է 49 սմ-ով
24.08.2026 | 21:28
Խորհրդային լրտես Գլյուքսմանի թոռն առաջադրվել է Ֆրանսիայի նախագահի պաշտոնում
24.08.2026 | 21:14
Կառավարությունը ներկայացրել է 2026-2031 թթ․ գործունեության հիմնական ուղենիշները
24.08.2026 | 20:58
Գազատար է վնասվել. Արագյուղ բնակավայրում գազանջատում է
24.08.2026 | 20:44
Զելենսկին Ալիևի օգնականին պարգևատրել է շքանշանով 
24.08.2026 | 20:30
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ
24.08.2026 | 20:16
ԿԲ-ն նոր կարգավորում է սահմանել․ բանկերից տեղեկանք ստանալը կդառնա անվճար
Բոլորը

Հայաստանում տեղի է ունեցել «պողպատե» հեղափոխություն, կիրակի երեկոյան՝ հունիսի 20-ին, հայտարարել է երկրի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով՝ հայ ժողովուրդը երեք տարվա ընթացքում իրականացրեց երկրորդ հեղափոխությունը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը՝ անդրադառնալով ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրություններին:

Պարբերականն ընթերցողներին տեղեկացնում է, որ ըստ հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների՝ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հավաքել է ձայների 53,92 տոկոսը, իսկ նրա գլխավոր մրցակից «Հայաստան» դաշինքը հայտարարել է, որ ընտրությունների արդյունքները խիստ վիճահարույց են և վստահություն չեն ներշնչում, և քանի դեռ բոլոր խնդրահարույց հարցերը չեն ստացել սպառիչ բացատրություններ, և փարատված չեն կասկածները, «Հայաստան» դաշինքը չի ընդունելու ընտրությունների արդյունքները։

France 24-ը ևս անդրադարձել է ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ նշելով, որ ՀՀ-ում ընթացող քվեարկությանը հետևում էին դեռևս խորհրդային տարիներից Հայաստանի վրա մեծ ազդեցություն ունեցող Ռուսաստանը, թշնամի Ադրբեջանն ու Թուրքիան, որն աջակցել է Ադրբեջանին նախորդ տարի ԼՂ-ի վեցշաբաթյա պատերազմի ընթացքում։

Լրատվականը նշում է, որ չնայած խեղդող շոգին՝ ընտրելու իրավունք ունեցող շուրջ 2,6 միլիոն ընտրողների գրեթե 50 տոկոսը մասնակցել է քվեարկությանը։ Ըստ որոշ դիտորդների՝ ընտրություններին մասնակցությունը Հարավային Կովկասի երեք միլիոն բնակչություն ունեցող երկրում ավելի բարձր էր, քան սպասվում էր, հաղորդում է France 24-ը՝ նշելով, որ ընտրությունների պատասխանատուները հայտարարել են, թե քվեարկությունն անցկացվել է Հայաստանի օրենսդրությանը համապատասխան:

BBC-ի ռուսական ծառայությունն էլ գրում է, որ նախընտրական քարոզարշավը մոբիլիզացրեց ընտրողներին և հանգեցրեց ընտրություններին անսպասելիորեն բարձր մասնակցության՝ հակառակ փորձագետների սպասելիքներին, որոնք խոսում էին բնակչության հուսախաբության և անտարբերության մասին:

ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի «Պատիվ ունեմ» դաշինքն անմիջապես միացել է մեղադրանքներին՝ ուղիղ հայտարարելով, որ գործող իշխանությունները ճնշում են գործադրում ընտրողների վրա։ Լրատվականը, սակայն, նշում է, որ քաղաքական ուժերը նկատի ունեն իրադարձություններ, որոնք անմիջապես կապված չեն ընտրությունների ընթացքի հետ։

Bloomberg-ն էլ գրում է, որ Հայաստանում տեղի ունեցան ընտրություններ, որոնց նախորդել էր Ադրբեջանի հետ վերջին պատերազմի պարտության և Լեռնային Ղարաբաղի «վիճելի անկլավի» ճակատագրի վերաբերյալ քարոզարշավ։

Պարբերականը նշում է, որ ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրությունները չորս տարվա ընթացքում Հայաստանի երրորդ խորհրդարանական ընտրություններն են և նշանակվել են հազարավոր զինվորների կյանք խլած 44-օրյա պատերազմից հետո՝ ամիսներ տևած քաղաքական ճգնաժամի պատճառով:

Տաթև Ֆռանգյան