Դատախազությունն ընթացք է տվել առերևույթ ընտրական հանցագործությունների մասին 64 հաղորդման, հարուցվել է 1 քրեական գործ

Լուրեր

13.05.2026 | 23:30
Ադրբեջանը հիշատակվում է Պենտագոնի կողմից հրապարակված չբացահայտված թռչող օբյեկտների ֆայլերում
13.05.2026 | 23:16
Չինաստանում ներկայացվել է աշխարհի առաջին փոխակերպվող ռոբոտ-մեքենան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 23:03
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.05.2026 | 22:50
Հռոմ․ Կարեն Խաչանովը պարտվեց Կասպեր Ռուդին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 22:47
Երևանում ծառն ընկել է չորս տրանսպորտային միջոցի վրա
13.05.2026 | 22:42
Վանաձորի մի շարք հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն
13.05.2026 | 22:27
Հայտնի է Հայաստանի Գավաթի եզրափակիչը սպասարկող մրցավարական անձնակազմը
13.05.2026 | 22:18
Քանի մարդ է մասնակցել Աշտարակում ՔՊ-ի հանրահավաքին 19:55-ի դրությամբ. ԻՔՄ-ն տվյալներ է հրապարակել
13.05.2026 | 22:08
«80 հազար վարձկան կներգրավենք». զրույց ընտրություններին հայտ ներկայացրած Արտակ Սարգսյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 22:00
Ֆրանսիան մեկուսացրել է ավելի քան 1700 ուղևորի տեղափոխող նավը` նորովիրուսի ենթադրյալ բռնկման պատճառով
13.05.2026 | 21:47
Ջանես Նազարյանը՝ մինչև 17 տարեկանների հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն
13.05.2026 | 21:42
Թուրքիան և Կատարը կարող են միանալ Սաուդյան Արաբիայի ու Պակիստանի պաշտպանական պայմանագրին
13.05.2026 | 21:30
Ստացվել է դեղի կեղծ սերիայի ահազանգ. ԱԱՏՄ-ն զգուշացնում է
13.05.2026 | 21:19
Հանտավիրուսով վարակված ֆրանսիացին ծանր վիճակում է. գրանցվել է վարակի տասնմեկ դեպք
13.05.2026 | 21:10
Անցում՝ նախագահականի, համաներում, երդվյալ ատենակալներ. ինչ են խոստանում քաղաքական ուժերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Քվեարկության օրը՝ մինչև ժամը 13.00-ն, ընթացք է տրվել առերևույթ ընտրական հանցագործությունների մասին 64 հաղորդման, հարուցվել է 1 քրեական գործ. ամփոփում

ՀՀ գլխավոր դատախազությունում ստեղծված աշխատանքային խումբն ամփոփել է ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քվեարկության օրը՝ հունիսի 20-ին, ժամը 8.00-ից մինչև 13.00-ն ընկած ժամանակահատվածում առերևույթ կատարված ընտրական հանցավոր իրավախախտումների վերաբերյալ ստացված ահազանգերի, հաղորդումների քննարկման և դրանցով ընթացքների ապահովմանն ուղղված աշխատանքների արդյունքները:

Մասնավորապես, նշված ժամանակահատվածում ընթացք է տրվել ստացված և նախնական ուսումնասիրված ընդհանուր 64 հաղորդման և ահազանգի, որոնցից՝ 11-ը եղել է մամուլի հրապարակում, 28-ը՝ ֆիզիկական անձանց կողմից, այդ թվում նաև ՀՀ դատախազությունում առանձնացված թեժ գծի միջոցով ստացված հաղորդում, 2-ը՝ սոցիալական ցանցերում քաղաքացիների կողմից կատարված գրառում, 23-ը՝ ոստիկանության աշխատակցի կողմից զեկուցագրերով ստացված 23 օպերատիվ տվյալներ:
Ստացված հաղորդումներից և ահազանգերից՝

• 16-ը վերաբերում են քվեարկության գաղտնիությունը խախտելու դեպքերին (ՀՀ քրեական օրենսգրքի 154-րդ),
• 1-ը՝ ընտրողների ցուցակները կազմելու, դրանք քաղաքացիներին և կուսակցություններին տրամադրելու կամ հրապարակելու կարգը խախտելու դեպքի առթիվ (ՀՀ քրեական օրենսգրքի 152-րդ հոդված)
• 6-ը՝ ընտրողներին կաշառք տալուն և ստանալուն, այդ թվում՝ կատարված ծանրացուցիչ հանգամանքներում, (ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդված),
• 16-ը՝ ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելուն (ՀՀ քրեական օրենսգրքի 149 հոդված),
• 2-ը՝ քարոզչությանը մասնակցելուն հարկադրելուն կամ խոչընդոտելուն (ՀՀ քրեական օրենսգրքի 149.1-րդ հոդված),
• 4-ը՝ տեղամասային կենտրոնում կամ դրա մուտքին հարող տարածքում բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքի դեպքի առթիվ (ՀՀ քրեական օրենսգրքի 149.2-րդ հոդված)
• 15-ը՝ մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքերի առթիվ (ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդված)
• 1-ը՝ կեղծ ընտրական քվեաթերթիկներ կամ քվեարկության ծրարներ, դրոշմանիշեր, կտրոններ պատրաստելը կամ ակնհայտ կեղծ ընտրական քվեաթերթիկներ կամ քվեարկության ծրարներ, դրոշմանիշեր, կտրոններ հանձնելը կամ իրացնելը (ՀՀ քրեական օրենսգրքի 154.1 հոդված)
• 1-ը՝ ընտրությունների կամ քվեարկության արդյունքները կեղծելը (ՀՀ քրեական օրենսգրքի 150-րդ հոդված):
• 2-ը՝ այլ:

Ենթադրյալ ընտրական իրավախախտումների վերաբերյալ 38 հաղորդում, որոնք բնույթով եղել են վերացական և ընդհանրական, ուղարկվել են ՀՀ ոստիկանություն՝ դրանցով անհրաժեշտ ստուգողական գործողություններ կատարելու համար:

Ընդհանուր 64 հաղորդումներից 26-ն ուղարկվել են հետաքննության կամ նախաքննության մարմիններ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու նպատակով:

Դրանցից մեկով, նշված ժամանակահատվածում ՀՀ քրեական օրենսգրքի 149.2 հոդվածի 2-րդ մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 154.4-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և իրականացվում է նախաքննություն: