Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում սահմանվել է հերթապահություն
Հասարակություն
18.06.2021 | 20:25Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների կապակցությամբ ՀՀ Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում և Դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնում սահմանվել է հերթապահություն: Այս մասին տեղեկացնում է դատական դեպարտամենտի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունը։