Զարիֆը ողջունել է տարածաշրջանային անվտանգության շուրջ բանակցությունների մեկնարկը
Քաղաքականություն
18.06.2021 | 18:51Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ ողջունում է տարածաշրջանային անվտանգության շուրջ բանակցությունների մեկնարկը։ Tasnim-ի հաղորդմամբ՝ այս մասին Զարիֆը հայտարարել է իրաքցի գործընկերոջ հետ Թուրքիայում Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում հանդիպման ժամանակ։
Վերջինս շեշտել է հարևան պետությունների միջև տարածաշրջանային համագործակցության խթանման անհրաժեշտությունը ՝ անվտանգության ապահովման համար։
Զարիֆը նաև գոհունակություն է հայտնել Իրաքի հետ երկաթուղային հաղորդակցության շուրջ համաձայնագրի վերաբերյալ։ Իրանցի պաշտոնյան հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է Իրաքի հետ ընդլայնել տնտեսական համագործակցությունը։
Տաթև Ֆռանգյան