«Տաշիր» ընկերությունների խումբն աբսուրդ է որակել Սամվել Կարապետյանին ուղղված Բաքվի մեղադրանքները

Լուրեր

11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
Բոլորը

«Տաշիր» ընկերությունների խումբն աբսուրդ է որակել Սամվել Կարապետյանին ուղղված Բաքվի մեղադրանքները:

«Ադրբեջանի կողմից «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահին առաջադրված բոլոր մեղադրանքներն աբսուրդային են ու հիմքում ոչինչ չունեն»,- ասված է «Տաշիր» ընկերությունների խմբի արտաքին կապերի հարցերով վարչության հաղորդագրության մեջ, որը հայտնվել է ՌԻԱ Նովոստիի տրամադրության տակ։

Ընկերությունում հայտարարել են, որ Սամվել Կարապետյանի նկատմամբ քրեական գործը հարուցվել է «հորինված մեղադրանքներով»։

«Այն, որ պաշտոնական Ադրբեջանը շարունակում է սուտ մեղադրանքներ ներկայացնել ՌԴ քաղաքացի հանդիսացող անձանց դեմ, վրդովեցուցիչ ու անընդունելի է»,- նշել են ընկերության մամլո ծառայությունից։

Հիշեցնենք՝ Ադրբեջանի Գլխավոր դատախազությունը միջազգային հետախուզում է հայտարարել 3 հայ գործարարների՝ «Տաշիր» ընկերության ղեկավար Սամվել Կարապետյանի, «Royalsys Engineering»-ի սեփականատեր Դավիթ Գալստյանի (Պատրոն Դավո) և «KOMEX» ընկերության գլխավոր տնօրեն, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի դեմ։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Գլխավոր դատախազությունը հետաքննություն է անցկացրել մի շարք ԶԼՄ-ում արված հրապարակումների ու սոցիալական ցանցերում առկա տեղեկատվության հիման վրա և եկել եզրահանգման, որ, իբր, անօրինական կերպով զենք ու զինամթերք է տեղափոխվել Հայաստան, այնտեղից էլ՝ Լեռնային Ղարաբաղ։ Ադրբեջանը հայ գործարարներին մեղադրում է քաղաքացիական ու բեռնատար ինքնաթիռներով զենքի անօրինական տեղափոխումը կազմակերպելու մեջ։

Տաթև Ֆռանգյան