Ով Կոնդի դաչայում է հայտնվում, էն մյուսին նստացնում է․ կարո՞ղ է վերջացնենք․ Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.07.2026 | 16:36
Ամասիա համայնքին է վերադարձվել ավելի քան 5 հա ապօրինի օտարված արոտավայր
31.07.2026 | 16:24
Կիպրոսում Մեծ Բրիտանիայի ավիաբազայում ադրբեջանցի է ձերբակալվել Իրանի օգտին լրտեսության կասկածանքով
31.07.2026 | 16:15
Հայտնի է՝ որքան գումար է «Ալ Նասրը» վճարել Ռոնալդուին մինչև օրս
31.07.2026 | 16:06
10 կգ մարիխուանա վերցրած ազգականները կալանավորվել են․ գործն ուղարկվել է դատախազին
31.07.2026 | 15:55
Ռուսաստանը տևական ժամանակ անց առաջին անգամ հյուսիսկորեական հրթիռ է կիրառել․ Զելենսկի
31.07.2026 | 15:47
Սինգապուրի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին՝ ընտրություններում հաղթանակի առիթով
31.07.2026 | 15:39
Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը
31.07.2026 | 15:35
Շանթ Սարգսյանը 6-րդ տեղն է գրավել Oskemen Open-ում
31.07.2026 | 15:30
Ով ինչ անցյալ ունի․ ԱԺ հանձնաժողովների նախագահների ՔՊ-ական թեկնածուները
31.07.2026 | 15:21
Պատերազմում զոհվել է շուրջ 700,000 ռուս զինծառայող, Ուկրաինան կորցրել է 50,000 զինծառայողի․ Զելենսկի
31.07.2026 | 15:10
Քոչարյանը դատարանում պարտվել է Փաշինյանին // Նարեկ Կարապետյանի տանից ոչինչ չեն առգրավել․ ԼՈՒՐԵՐ
31.07.2026 | 15:03
Վերջին 24 ժամում Մարոկկոյից Իսպանիա է ներխուժել 49,000 միգրանտ․ 18 մարդ է մահացել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 14:55
«Վերջին 30 տարվա ժողովրդավարական հետընթաց ապրած երկրների 73%-ին հաջողվել է իրենց հետընթացը շրջել»․ Նարեկ Սուքիասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 14:47
Թրամփը կասկածի տակ է դրել Ուկրաինային Patriot-ի արտադրության արտոնագրի փոխանցումը
31.07.2026 | 14:39
Քաղհասարակության մի մասը դարձել է կառավարության ապոլոգիստը․ Կարեն Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

«Մարդիկ չեն կարողանում հանդուրժել այս ամենը: 2008 թվականից մինչև օրս մեր երկիրը հայտնվել է  4 մարդկանց «ռազբորկաների» միջև՝ նախկին երեք նախագահների և ներկայիս վարչապետի միջև։ Կարո՞ղ է թողնեք՝ մենք էլ ապրենք, կրա՞կն ենք ընկել, կարո՞ղ է թողնեք՝ ժողովուրդն ապրի։ Ով Կոնդի առանձնատանը նստում է, մյուսին նստեցնում է և մուրճն էլ  իր ձեռքը վերցնում»,- Արաբկիր վարչական շրջանում  քարոզարշավի ժամանակ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Լուսավոր Հայաստանի» վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանը:

«Չանցնելու տարբերակ չկա, իսկ փողոց դուրս գալու տարբերակ կարող է լինել միայն մեկ դեպքում, եթե ընտրությունները կեղծվեն»,- ասաց Մարուքյանը: Նրա խոսքով՝  «Լուսավոր Հայաստանը» հանդես է գալիս փողոց դուրս գալը բացառելու նպատակով։ Մարուքյանը միաժամանակ ընդգծեց, որ փողոցն ազատել են՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակելով։

«Եթե չի ձևավորվում ազգային համաձայնության կառավարություն, ուրեմն,  մեր օրակարգը պարտված է: Եթե մեր օրակարգը պարտված է, մենք որևէ անելիք չունենք: Մենք ամեն ինչ անելու ենք, որ այդ օրակարգը հաղթի, այս օրակարգը մեր ժողովրդի պահանջն է»,- նշեց ԼՀԿ-ի վարչապետի թեկնածուն։

Մանրամասները՝ տեսանյութում: