Պետք է եռամսյա հավաքներ կազմակերպել ու տանել, բաց դիրքերը լրացնել. Սամվել Բաբայան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
14.11.2026 | 17:01
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտություն կրեց Իտալիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 16:42
Ոստիկանության գվարդիան մեկ տարվա ընթացքում շուրջ 1000 հանցագործություն է բացահայտել․ նախարարն այցելել է վարչական համալիր
14.11.2026 | 16:24
Ռոբերտ Աբիսողոմոնյանը Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումներն ու խաղաղության գործընթացի առաջընթացը
14.11.2026 | 15:55
Վաղը ուշ երեկոյան Երևանում անձրև կտեղա
14.11.2026 | 15:36
Դավիթ Թադևոսյանը ԱՄՆ պաշտոնյաների հետ քննարկել է TRIPP-ն ու տեխնոլոգիական համագործակցությունը
14.11.2026 | 15:09
ԱՄՆ-ն առաջին անգամ Ուկրաինային հարցրել է՝ արդյոք ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց պատրա՞ստ է դուրս գալ Դոնբասից. Զելենսկի
14.11.2026 | 15:03
ԲԴԽ-ում քննվում է Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը
14.11.2026 | 14:38
Ռուսաստանը ՆԱՏՕ-ից կրկին պահանջում է զորքերը հետ քաշել մինչև 1997 թվականի սահմանները՝ Ուկրաինայի շուրջ համաձայնության հասնելու համար․ NYT
14.11.2026 | 14:16
Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային համագործակցության 2027-2029 թթ. ծրագիր է ստորագրվել
14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
Բոլորը

Պատերազմից հետո 25 տարի բանակ ենք կառուցել, մտածել ենք, որ հզոր բանակ ենք, բայց պատերազմ է սկսվում, և մենք երեք օրվա մեջ հասկանում ենք, որ պարտվում ենք, ու ոչ մեկը չի ուզում դրա համար պատասխան տալ: Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին նշեց Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, «Ազատական» կուսակցության պատգամավորության թեկնածու Սամվել Բաբայանը:

«Բանակ պիտի կառուցվի: Ժողովուրդները չեն պարտվում, պարտվում է կառավարումը, մարդիկ իրենց տեղում չեն եղել: Պատերազմը շախմատ է, որն ուղեղով են ղեկավարում, ոչ թե զենքի քանակով: Զենքի քանակն ու որակը կորուստների մասին է խոսում, բայց կառավարումը, ռազմավարությունը պետք է թույլ չտա, որ հակառակորդը թելադրողի դերում լինի: Մարդկանց թվացել է ֆրոնտ կարող են ղեկավարել, բայց արդյունքը սա է:

Պետք է պրոֆեսիոնալ բանակ կառուցենք, եռամսյակային հավաքներ կազմակերպենք 20-30 տարեկանների համար, վերապատրաստենք, տանեն, բաց դիրքերը լրացնենք: Նրանցից պետք է ընտրենք կամավոր պրոֆեսիոնալ զինծառայողներ՝ բարձր աշխատավարձով: Դրանով իսկ կարող ենք կարճ ժամկետներում պրոֆեսիոնալ բանակ ձևավորել և լուրջ սպայական կազմի հետ աշխատել, իսկ ովքեր ունակ չեն, պետք է հեռանան բանակից»:

Մանրամասները՝ տեսանյութում: