Գեղարքունիքի մարզում նախատեսվում են իրականացնել շուրջ 1․160 մլրդ դրամի ներդրումային ծրագրեր

Լուրեր

11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
Բոլորը

Հունիսի 17-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարության և «ԴԱՐ» տարածաշրջանային զարգացման և մրցունակության հիմնադրամի միջև ստորագրվել է Մտադրությունների մասին հուշագիր։ Հուշագիրը ստորագրել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը և «Դար» տարածաշրջանային զարգացման և մրցունակության հիմնադրամի գլխավոր տնօրեն Մարգարիտա Գևորգյանը. տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:

Հուշագրի նպատակը ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղամավան, Դդմաշեն, Զովաբեր, Ծաղկունք, Վարսեր համայնքները և Սևան համայնքի Գագարին բնակավայրը ներառող տարածքի կայուն զարգացման մոդելային ծրագրի իրականացումն է՝ պետություն֊մասնավոր գործընկերության հիման վրա:

Ծրագրի շրջանակում մինչև 2025 թվականը նախատեսվում է պետություն-մասնավոր գործընկերություն ձևաչափով իրականացնել շուրջ 1․160 մլրդ դրամի ներդրումային ծրագրեր։ Ծրագրի հիմնական ուղղություններն են՝ մրցունակ կրթական էկոհամակարգ, որակյալ կենսամիջավայր, տնտեսական կայուն զարգացում։

Հուշագրի ստորագրումը պայմանավորված է ՀՀ-ում բնակության համար հարմարավետ, բնապահպանական առումով մաքուր և համայնքային զարգացման ժամանակակից մոտեցումների վրա հիմնված տարածքային կայուն զարգացման նոր մոդելի ներդրման անհրաժեշտության և տարածքային կայուն զարգացման ոլորտում պետության, համայնքի, մասնավորի, միջազգային հանրության, տեղական բնակչության և, առհասարակ, հասարակության լայն շերտերի ներգրավման կարևորությամբ։

Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է ստանալ որակյալ կրթության, առողջ կենսակերպի և անվտանգ կենսամիջավայրի ապահովում, համայնքներում ժամանակակից և հարմարավետ ենթակառուցվածքներ ունեցող բնապահպանական առումով մաքուր միջավայրի ձևավորման միջոցով ներգաղթի խթանում, կայուն և նորարարական տնտեսական զարգացման խթանում, արդյունավետ, հաշվետու, թափանցիկ և ներառական համայնքային կառավարման համակարգի ներդնում։

Հուշագրով ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը պարտավորվում է նախաձեռնել կամ աջակցել ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների կառուցման և/կամ արդիականացման և այլ հարցերով։

Հիմնադրամն իր միջոցներով ապահովում է ծրագրի շրջանակում ուսումնասիրությունների փուլում ներառված աշխատանքների իրականացումը։