Մի շարք հողամասեր՝ նույն համայնքում․ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորության թեկնածու Աննա Մկրտչյանի ունեցվածքը

Լուրեր

30.06.2026 | 12:48
ՍԴ նախագահը լուծեց խնդիրը․ Զեյնալյանը՝ Սեդա Սաֆարյանի հնչեցրած հարցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 12:40
Ադրբեջանը պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ անհետ կորածների անձանց հարցի լուծման գործում, կստեղծվի հնարավորություն քաղաքացիների համար տվյալների փոխանակման
30.06.2026 | 12:30
ՔԿ-ն կքննի «կոնկրետ անձանց կողմից կեղծ տվյալներ հայտնելու» հանգամանքը
30.06.2026 | 12:18
Ամենախիստ պատժին պետք է արժանանա անձը, որի մեղավորությունը հաստատվում է ընտրակաշառքի հարցում․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 12:10
Կրակոցներ Վանաձորում // Ընտրակաշառքի գործով «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչներ են ձերբակալվել․ ԼՈՒՐԵՐ
30.06.2026 | 12:04
Այսօր գաղտնի փաստաթղթեր ենք ուսումնասիրելու․ ՍԴ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 12:01
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
30.06.2026 | 11:52
Բարձրաձայնել են 79 հազարից ավելի դեպքի մասին, որ անձնագիրը չի ընթերցվել ընտրության օրը․ փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 11:46
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1700-ը
30.06.2026 | 11:35
ԱՄՆ-ի և Իրանի բանակցողները մեկնում են Դոհա, սակայն հանդիպումը հաստատված չէ
30.06.2026 | 11:27
Օդաճնշիչ ատրճանակից կրակել է գետնին․ նախաձեռնվել է քրեական վարույթ
30.06.2026 | 11:20
«Կիոկուշին կարատեն մարզիկի մեջ ձևավորում է կարգապահություն, ինքնավստահություն և չհանձնվելու ձգտում»․ Վահագն Հակոբյան
30.06.2026 | 11:07
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
30.06.2026 | 10:55
ՍԴ-ն փակ նիստում քննում է քաղաքական ուժերի դիմումները. ՈՒՂԻՂ
30.06.2026 | 10:54
Մոսկվային մոտենալիս ավելի քան 50 ԱԹՍ է խոցվել․ գիշերը ՌԴ շրջաններում ոչնչացվել է 419 անօդաչու
Բոլորը

Factor.am-ը շարունակում է ներկայացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակի եռյակում տեղ գտած թեկնածուների գույքի և եկամուտների մասին հայտարարագրերի շարքը։

«Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Աննա Մկրտչյանը ԿԸՀ-ին ներկայացրած հայտարարագրում որպես անշարժ գույք է ներկայացրել 194․8 քմ մակերեսով 1 բնակելի տուն՝ Կոտայքի մարզի Քասախ համայնքի Տերյան 4-րդ փ․1 հասցեում։ Մկրտչյանն այս տան համասեփականատերերից է, նրան համատեղ սեփականության իրավունքով պատկանում է նաև նույն հասցեում գտնվող 0․5717 հա հողամաս։

Մկրտչյանը Կոտայքի մարզում սեփականատեր է մի շարք հողամասերի․ 0․045 հա՝ Քասախ համայնքի Զ․ Անդրանիկի փ․ 48, 0․04116 հա՝ նույն համայնքի Անդրանիկի փ․ 46, 0․02 հա՝ Անդրանիկի փ․ 44 հասցեներում և 0․40092 հա՝ Քասախ համայնքում։ Պատգամավորության թեկնածուն 0․0584 հա հողամաս ունի նաև Երևանի Դավթաշեն Հ․ Մելքումովի 52/14 հասցեում։

Որպես շարժական գույք նա հայտարարագրել է 2012 թվականի արտադրության KIA SPORTAGE 2.0 GDI Turbo ավտոմեքենա։ Ըստ հայտարարագրի՝ Մկրտչյանը չունի թանկարժեք գույք, այսինքն՝ 8 մլն դրամից ավելի արժեքով շարժական գույք։ Դատարկ է նաև եկամուտների աղյուսակը․ ստացվում է՝ նա չունի եկամտի որևէ աղբյուր։ Արժեթուղթ և այլ ներդրումներ ևս չունի։

Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ՝ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորության կին թեկնածուն ունեցել է 5․000․000 ՀՀ դրամ, 6000 ԱՄՆ դոլար և 3000 եվրո դրամական միջոցներ։

Արփի Հակոբյան