Շենգավիթում անչափահասը երկու անձի է դանակահարել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հունիսի 14-ին, ժամը 20-ի սահմաններում, ոստիկանության Շենգավիթի բաժնում նույն դեպքի վերաբերյալ երկու տարբեր բժշկական կենտրոններից ահազանգեր ստացվեցին։ Մարմնի ծակած-կտրած վերքերով երկու երիտասարդ էին բուժօգնության դիմել։ Հովսեփյան և Մանանդյան փողոցների խաչմերուկում նրանց դանակահարել էին։

Տուժողները չէին ճանաչում իրենց մարմնական վնասվածք պատճառողին։ Նրա հետ պատահաբար էին վեճի բռնվել։ Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ։

Հետաքննություն իրականացնող մարմինը բացահայտման ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկեց, և հետևողական աշխատանքի շնորհիվ դեպքից մեկ օր անց պարզվեց կասկածյալի ինքնությունը:

Բաժնի քրեական հետախույզները և ԱԳ և ԸԲԿԲ ծառայողները համատեղ միջոցառումներով պարզեցին, որ տուժողներին դանակահարել էր Մանանդյան փողոցի մի անչափահաս բնակիչ։
Բացատրական աշխատանքի շնորհիվ հունիսի 15-ին կասկածվողը ներկայացավ ոստիկանության Շենգավիթի բաժին և խոստովանեց կատարածը։ Հանգամանքները պարզվում են։

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դանակը հայտնաբերելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է։