2008-ին էլ, 2013-ին էլ հավաքներին մասնակցել եմ․ այս աստիճան ատելության մթնոլորտ չեմ հիշում․ Գևորգ Թամամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
14.11.2026 | 17:01
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտություն կրեց Իտալիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 16:42
Ոստիկանության գվարդիան մեկ տարվա ընթացքում շուրջ 1000 հանցագործություն է բացահայտել․ նախարարն այցելել է վարչական համալիր
14.11.2026 | 16:24
Ռոբերտ Աբիսողոմոնյանը Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումներն ու խաղաղության գործընթացի առաջընթացը
14.11.2026 | 15:55
Վաղը ուշ երեկոյան Երևանում անձրև կտեղա
14.11.2026 | 15:36
Դավիթ Թադևոսյանը ԱՄՆ պաշտոնյաների հետ քննարկել է TRIPP-ն ու տեխնոլոգիական համագործակցությունը
14.11.2026 | 15:09
ԱՄՆ-ն առաջին անգամ Ուկրաինային հարցրել է՝ արդյոք ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց պատրա՞ստ է դուրս գալ Դոնբասից. Զելենսկի
14.11.2026 | 15:03
ԲԴԽ-ում քննվում է Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը
14.11.2026 | 14:38
Ռուսաստանը ՆԱՏՕ-ից կրկին պահանջում է զորքերը հետ քաշել մինչև 1997 թվականի սահմանները՝ Ուկրաինայի շուրջ համաձայնության հասնելու համար․ NYT
Բոլորը

Նախընտրական քարոզարշավի, ստեղծված մթնոլորտի և «5165 շարժում» կուսակցության մասին Factor TV-ի տաղավարում զրուցել ենք կուսակցության ցուցակով պատգամավորության թեկնածու Գևորգ Թամամյանի հետ

–Պարո՛ն Թամամյան, 20-ից ավելի ուժեր են մասնակցում ընտրություններին, ինչո՞ւ համեմատաբար փոքր ընտրազանգված ունեցող ուժերը չեն միավորվում, որպեսզի շանսերը ավելի մեծ լինեն։

-Ճիշտ եք ասում, այս դիսկուրսը կա։ «5165 շարժումն» արդեն միավորման արդյունք է՝ մոտ տասը նախաձեռնություններ, կուսակցություն, ուժեր միավորվեցին, և այս շարժումը ստեղծվեց։ Մենք փորձել ենք է՛լ ավելի ընդլայնվել և միավորման հարթակը մեծացնել։ Այսքանը ստացվեց, որովհետև շատ կարևոր էր, որ գաղափարական նմանություն լիներ, գոնե համընկնումներ։

–Նախընտրական շրջանում կա բևեռացում, և քաղաքական ուժերը, գործիչները տարբեր որակումներ են տալիս միմյանց։ Ինչպե՞ս եք ուզում հասնել այս ուժերին, այս բևեռներին համերաշխության սեղանի շոււրջ նստեցնելուն։

-Շատ դժվար է, իհարկե, երբ այսօր նայում ենք։ Այս աստիճանի բևեռացում ես չեմ հիշում։ Այս աստիճանի ատելության մթնոլորտ ես Հայաստանում համենայն դեպս չեմ հիշում։ Գրեթե բոլոր հանրահավաքներին եղել եմ։ 2008-ին էլ, 2013-ին էլ մասնակցել եմ, բայց այս աստիճանի ատելության մթնոլորտ ես չեմ հիշում, որ գեներացվեր դաշտում և իջեցվեր անձնական մակարդակի։

–Սա հատուկ գեներացվա՞ծ է։

-Գեներացվել է ուժերի կողմից։ Եվ առաջին հերթին սա իշխանությունից է գալիս։ Հռետորաբանությունը որ նայեք՝ մուրճ ու մանգաղի, այսպիսի բան ես չեմ հիշում։ Դրան էլ հակառակ պատասխանն է ստացվում։

–Ինչպե՞ս խուսափել բախումներից, որոնց մասին արդեն ամեն օր ասվում է։

-Տարբեր ուժեր կոչ են անում, ներքին հաշտության և բախումների չգնալու օրակարգն են առաջ տանում։ Դա պիտի արվի՝ հայը հայի արյուն չպետք է թափի։ Սա մեր երկրի կործանման հիմքը կդնի։ Ամսի 21-ից 24-ը Հանրապետության հրապարակում արդեն հանրահավաքներ են նախանշված, իշխանությունները հանրահավաք են պլանավորել։ Ինչի՞ համար։ Անունը դնում են՝ հաղթանակի․․․ 4 օր հաղթանակի հաղթանակ են անելո՞ւ։ Բոլորս էլ հասկանում ենք, ոչ ոք երեխա չէ, ոչ ոք հիմար չէ։ Հասկանում ենք՝ ինչ է լինում, ուր է գնում։

–Ո՞ւր է գնում։

-Բախումների, իմ կարծիքով։ Աստված տա՝ ես սխալվեմ։ Բայց այսօր ուժերի կողմից տարվում է այդ օրակարգը։ Այդ ատելության մթնոլորտը, որ կա, աստված չանի՝ դառնա քաղաքացիական բախումների առիթ։ Իմ կարծիքով՝ այստեղ ամենակարևոր դերակատարումը պետք է ունենան իրավապահ մարմինները։ Եվ իրենք իրենց պարտականությունները պիտի կատարեն։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան