Լավրովն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը կքննարկեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը

Լուրեր

11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
Բոլորը

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հունիսի 21-ին Մոսկվայում հանդիպելու է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտին։ Այս մասին ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է ՏԱՍՍ-ը։

Զախարովան նշել է, որ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը Մոսկվա է ժամանելու պաշտպանության նախարարի հրավերով՝ մասնակցելու Միջազգային անվտանգության մոսկովյան 9-րդ կոնֆերանսին։

Ըստ Զախարովայի՝ բանակցությունների օրակարգը ներառում է ԵԱՀԿ ընթացիկ աշխատանքին նվիրված հարցերի լայն շրջանակ անվտանգության երեք հարթություններում՝ ռազմաքաղաքական, տնտեսական-էկոլոգիական և մարդու իրավունքներ:

«Նախատեսվում է քննարկել այդ կազմակերպության դերակատարումը կառույցի տարածքում գտնվող տարածաշրջանային հակամարտությունների լուծման գործում»,- ասել է Մարիան Զախարովան։

Նա նաև տեղեկացրել է, որ կողմերը կարծիքներ են փոխանակելու Մերձդնեստրյան, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունների կարգավորման գործընթացում առկա իրավիճակի և Ժնևյան քննարկումների շուրջ։

 

Էմմա Չոբանյան