Ականջներից բռնած կանչելու ենք պատասխանատվության․ Արման Բաբաջանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.07.2026 | 13:55
Մ-17 ԱԱ. Դավիթ Բալեյանը կիսաեզրափակիչ դուրս եկավ Բաքվում
31.07.2026 | 13:51
Իրանի բանակը հայտարարել է Քուվեյթում ամերիկյան բազային հարվածելու մասին
31.07.2026 | 13:40
ԿՈՆԿԱԿԱՖ-ը ևս միացել է ՖԻՖԱ-ի դեմ բոյկոտին
31.07.2026 | 13:29
Նարեկ Կարապետյանի առանձնատան խուզարկությունն ավարտվել է, ոչինչ չեն տարել. Դավիթ Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 13:18
Իշխող ուժի կողմից արդարադատության ընտրովի կիրառումը նշանակում է՝ երկրում այն չկա․ Տիգրան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 13:07
ՊԵԿ-ը 78.4 մլն դրամի չվճարված հարկ է բացահայտել Ծառուկյանի «Մուլտի Ռեստ Հաուս» հյուրանոցում
31.07.2026 | 12:56
Ստամբուլի հայկական գերեզմանտան վրա հարձակվողն ընդունել է մեղքը
31.07.2026 | 12:50
Ջանես Նազարյանն ամփոփել է Բաքվում նվաճած չեմպիոնությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 12:45
Anthropic-ի ԱԲ մոդելները դուրս են եկել վերահսկողությունից ու հարձակվել երեք ընկերությունների համակարգերի վրա
31.07.2026 | 12:34
Ի՞նչ անենք, իր նման մարդ բռնել տա՞նք. Նարեկ Կարապետյանը` Փաշինյանի մեղադրանքների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 12:25
«Բավարիան» 15 գոլ է խփել ընկերական խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 12:17
Ալեքսան Ալեքսանյանը կշարունակի մնալ կալանքի տակ
31.07.2026 | 12:10
Նարեկ Կարապետյանի տանը խուզարկություն է// «Մուլտի Վելնես»-ը վերաբացվել է հեռացված ցուցանակով․ ԼՈՒՐԵՐ
31.07.2026 | 11:59
Մարոկկոյից հազարավոր միգրանտներ խախտել են սահմանն ու ներխուժել Իսպանիա․ Մադրիդը զորքեր է տեղակայում Սեուտայում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 11:50
Հեռացվել է «Մուլտի Վելնես» անվանումը, քաղաքապետարանի դրոշն է բարձրացվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մենք հանդես ենք գալիս ժողովրդավարության պաշտպանության դիրքերից, համոզված ենք, որ մեր երկրի անվտանգությունն ավելի բարձր մակարդակի վրա կլինի, եթե Հայաստանում ժողովրդավարության մակարդակը կարողանանք բարձր պահել: Այս մասին այսօր Նոյեմբերյանում նախընտրական հանդիպման ժամանակ հայտարարեց «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքի» պատգամավորության թեկնածու Արման Բաբաջանյանը:

«Այս ընտրությունները որոշելու են Հայաստանի լինել – չլինելու հարցը: Այս ընտրությունները վճռորոշ կլինեն՝ Հայաստանը կշարունակի իր անկախ, ժողովրդավարական ընթացքը, թե կլինի մի մեծ կայսրության ծայրամասային գուբերնիա:

Փաստացի պատերազմի մեջ գտնվող երկիրը պետք է ունենա ուժեղ իշխանություն, ուժեղ իշխանություն ունենալու համար ոչինչ չպետք է խնայենք: Ձեր քվեով պետք է հավելյալ ուժ տաք այն քաղաքական միավորին, որը ստանձնելու է մեր երկրի ղեկը՝ մեր ժողովրդի համար այս ճակատագրական հանգրվանում…

Մեր դաշնակիցը Սփյուռքն է… Մեր դաշինքի հաղթանակով մեր հայրենակիցներին տուն բերելու ժամանակն է, նրանց ներգրավմամբ մեր հայրենիքը ոտքի կանգնեցնելու ժամանակն է»,- նշեց Բաբաջանյանը՝ հավելելով՝ մեր դաշինքը նվիրվելու է պետականության պաշտպանության գործին, ոչինչ այնքան կարևոր չէ, որքան մեր ինքնիշխանությունն է:

«Ներքին թուրքերի խոսույթում երբևէ լսե՞լ եք անկախություն, ազատություն ինքնիշխանություն բառերը, այդ մարդիկ իրենց թալանածի պաշտպանության ու թալանի նոր օջախներ փնտրելու մոլուցքով են տարված, բայց մենք շատ լավ պատկերացնում ենք, թե նրանցից յուրաքանչյուրին ոնց ենք ականջներից բռնած բերելու պատասխանության և կոխելու ենք այն ծակերը, որտեղից նրանք չպետք է դուրս գային և հնարավորություն չպիտի ունենային այս ընտրություններին մասնակցելու»:

Մանրամասները՝ տեսանյութում: