Ավստրալիայի իշխանություններն արգելել են AstraZeneca պատվաստանյութի կիրառումը 60-ից ցածր տարիքի մարդկանց համար

Լուրեր

31.07.2026 | 12:10
Նարեկ Կարապետյանի տանը խուզարկություն է// «Մուլտի Վելնես»-ը վերաբացվել է հեռացված ցուցանակով․ ԼՈՒՐԵՐ
31.07.2026 | 11:59
Մարոկկոյից հազարավոր միգրանտներ խախտել են սահմանն ու ներխուժել Իսպանիա․ Մադրիդը զորքեր է տեղակայում Սեուտայում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 11:50
Հեռացվել է «Մուլտի Վելնես» անվանումը, քաղաքապետարանի դրոշն է բարձրացվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 11:45
«Հայաստանի ժողովրդավարական հետագիծը ընտրություններից հետո» թեմայով քննարկում. ՈՒՂԻՂ
31.07.2026 | 11:41
Դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցադիմումն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի․ Քոչարյանը նրան նաև 200 հազար դրամ փաստաբանի վարձատրության գումար պետք է վճարի
31.07.2026 | 11:36
12 թիմով մեկնարկում է ֆուտբոլի Հայաստանի առաջնությունը
31.07.2026 | 11:30
Դնեպրոպետրովսկի մարզում ռուսական հարձակման հետևանքով զոհեր ու վիրավորներ կան
31.07.2026 | 11:21
Կյանքից հեռացել է աշխարհի չեմպիոն Ֆրանկո Բարեզին
31.07.2026 | 11:15
Բաքվում կայացած ըմբշամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնության արդյունքների ամփոփում. ՈՒՂԻՂ
31.07.2026 | 11:11
Ուկրաինան կրկին հարձակվել է Wildberries-ի վրա․ հարվածներ են հասցվել Վոլգոգրադի և Թաթարստանի պահեստներին
31.07.2026 | 10:54
Իրավապահները խուզարկում են Նարեկ Կարապետյանի տունը
31.07.2026 | 10:44
Թրամփը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ի լիակատար զինաթափման հարցում պատմական համաձայնություն է ձեռք բերվել
31.07.2026 | 10:36
Դոլարն ու եվրոն արժևորվել են․ արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 31-ի դրությամբ
31.07.2026 | 10:22
Մոսկվան հայտարարում է, թե «ՌԴ-ն իրավունք ունի ՀՀ-ից փոխհատուցում պահանջել» երկաթուղու հետ կապված պարտավորությունների միակողմանի վերանայման դեպքում
31.07.2026 | 10:14
Ջոն Սթոունզը` «Ինտերի» ֆուտբոլիստ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ավստրալիայի կառավարությունը Իմունիզացիայի խորհրդատվական խմբի (ATAGI) խորհրդով որոշում է կայացրել չկիրառել բրիտանա-շվեդական AstraZeneca ընկերության պատվաստանյութը 60-ից ցածր տարիքին մարդկանց կորոնավիրուսի դեմ պատվաստումների համար։ Այս մասին հայտնել է երկրի առողջապահության նախարար Գրեգ Հանթը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ավստրալիայի կառավարությունը թարմացված խորհրդատվություն է ստացել AstraZeneca-ի՝ COVID-19-ի դեմ պատվաստանյութի կիրառման վերաբերյալ։ Այժմ այս պատվաստանյութը խորհուրդ է տրվում 60 և ավելի տարիքի մարդկանց իմունիզացիայի համար։ Փորձագետները նաև թարմացրել են Pfizer պատվաստանյութի կիրառմանը վերաբերող խորհրդատվությունը՝ խորհուրդ տալով 59 տարեկանից երիտասարդների համար կիրառել միայն այս պատվաստանյութը»,- նշել է գերատեսչության ղեկավարը։

Ըստ Հանթի՝ երկրի կառավարությունը մտադիր է շարունակել ճշգրտել կորոնավիրուսի իմունիզացիայի ազգային ծրագիրը՝  հիմնվելով ATAGI- ի գործառնական ուղեցույցների վրա:

Տաթև Ֆռանգյան